20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 29, 2014

՛՛Աշտարակ կաթը՛՛ մթերվող կաթի դիմաց գումարն ուշացնում է. ընկերությունից հաստատում են

Henaran.am-ի խմբագրություն դիմած Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները մեզ հայտնեցին, որ արդեն 3-րդ 15-օրյակն է, ինչ ՛՛Աշտարակ կաթ՛՛ ընկերությունը չի վճարել կաթի մթերման դիմաց հասանելիք գումարը: Բնակիչները նշեցին, որ այդ գումարն իրենց համար անհրաժեշտություն է, ու ուշացնելու դեպքում արդեն խնդիրներ են առաջանում: ՛՛Առաջ 15 օրը մեկ տալիս էին, հիմա ինչքան ժամանակ է՝ չեն տվել: Մենք […]

Ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի փողոցն ամբողջությամբ, Նոր Արեշի 2-րդ եւ 4-րդ փողոցների, Ռոստովյան 34, 36 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի երթը չի կայանա

Ի պաշտպանություն բարերար Լևոն Հայրապետյանի երթը չի կայանալու: Այս մասին նշված է խմբի ֆեյսբուքյան էջում:  Ի՛՛պաշտպանություն Լևոն Հայրապետյանի”, միասնական շտաբի որոշմամբ, նախապես Հուլիսի 31-ին հայտարարված երթը դեպի ՄԻՊ գրասենյակ և ՌԴ դեսպանատուն, չի կայանա. Այս պահին նման միջոցառման անցկացումը չի բխում Լևոն Հայրապետյանի շահերից. Ներկայումս արվում են համատեղ մշակված գործողություններ որոնք իրենց արդյունավետությամբ ավելի նշանակալի կլինեն […]

«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում օգոստոսի 1-ից 15-ը կանկացվի բուժօգնության անվճար ակցիա

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակական հսկողություն է իրականացվում առողջապահական հաստատությունների աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ համաբուժարաններ դիմողների թիվը կազմել է 34227: «Շտապբուժօգնության» ծառայությունում գրանցվել է 4361 կանչ: Ծնունդների թիվը մայրաքաղաքում կազմել է 508 երեխա, որից՝ 247 […]

Իշխան Զաքարյանը՝ Սոչիի քաղաքապետի թեկնածու

‘’Արդար Ռուսաստան’’  կուսակցության Սոչիի տեղական կառույցը առաջ է քաշել Իշխան Զաքարյանի թեկնածությունը՝ քաղաքապետի ընտրություններում։ Այս մասին գրում է ‘’Երկրամասը’’: Իշխան Զաքարյանը ծնվել է 1977 թ. Վրաստանի Ախալքալաքում, ապրում է Սոչիում, նա ‘’ԹորոսՇին’’ կազմակերպության տնօրենն է։ Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ այս պահի դրությամբ Սոչիի քաղաքապետի 2 թեկնածու է գրանցված՝ ՌԼԴԿ-ից Ալեկսեյ Բոչկարյովը եւ Կոմկուսից՝ Իգոր Վասիլեւը: Բացի […]

”Վատ է, որ ”Բորուսիան” չի մարզվում ամբողջ կազմով”. Կլոպ

Դորտմունդի ”Բորուսիայի” գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհ է, որ իր թիմը ստիպված է նախապատրաստվել մրցաշրջանին ոչ լրիվ կազմով: ”Հրաշալի կլիներ աշխատել յոթ շաբաթ ամբողջ կազմով, սակայն մի քանի խաղացողներ մասնակցել են աշխարհի առաջնությունը, իսկ մի քանի այլ խաղացողներ ունեն վնասվածքներ”,-նշել է նա: Գերմանիայում նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 22-ից:

Հրդեհ ՛՛Երևան մոլի՛՛ հարևանությամբ

Հուլիսի 29-ին, ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լազոյի փողոցի թիվ 20 տան տանիքում` ”Երևան մոլի՛՛ հարևանությամբ: Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻԱԽ-ն: Նախնական տվյալներով այրվում է երկու տան տանիք (մոտ 300 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.47-ին, մարվել 15.14-ին:

«Թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացված հարցերի մեծ մասը լուծում է ստացել

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, բակային տարածքների  և մայթերի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ակտիվացնել ասֆալտապատման աշխատանքները՝ հսկողություն սահմանելով պատշաճ որակի ապահովման նկատմամբ: Անդրադառնալով ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին` առևտրի և սպասարկումների վարչության […]

Բնապահպանության նախարարությունը տուգանել է

ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական նորմերի խախտման դեպքերիքննության արդյունքում կայացրել է 1.55մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.66մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:            ՀՀ բնապահպանության նախարարության՝ 21–25.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների ևԲնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.55մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի