05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

՛՛Աշտարակ կաթը՛՛ մթերվող կաթի դիմաց գումարն ուշացնում է. ընկերությունից հաստատում են

Henaran.am-ի խմբագրություն դիմած Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները մեզ հայտնեցին, որ արդեն 3-րդ 15-օրյակն է, ինչ ՛՛Աշտարակ կաթ՛՛ ընկերությունը չի վճարել կաթի մթերման դիմաց հասանելիք գումարը: Բնակիչները նշեցին, որ այդ գումարն իրենց համար անհրաժեշտություն է, ու ուշացնելու դեպքում արդեն խնդիրներ են առաջանում: ՛՛Առաջ 15 օրը մեկ տալիս էին, հիմա ինչքան ժամանակ է՝ չեն տվել: Մենք էլ ստիպված պարտք ենք անում՛՛,-ասաց բնակիչներից մեկը:

Պարզաբանումների համար դիմեցինք ընկերություն, որի մարքետինգի բաժնի ղեկավար Արամ Մինասյանը չհերքեց, որ ուշացում, իսկապես, կա: Նա նշեց՝ քանի որ տարվա այս շրջանում մթերվող կաթի ծավալները շեշտակի ավելանում են, իսկ պատրաստի արտադրանքի իրացումը՝ նվազում, մթերվող կաթի դիմաց վճարումների ժամանակացույցի որոշ շեղումներ են լինում: ՛՛Սակայն մենք այդ հարցով զբաղվում ենք, ընկերության հսկողության տակ է խնդիրը, սեղմ ժամկետներում կլուծենք՛՛,-ասաց Արամ Մինասյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ