12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Իշխան Զաքարյանը՝ Սոչիի քաղաքապետի թեկնածու

‘’Արդար Ռուսաստան’’  կուսակցության Սոչիի տեղական կառույցը առաջ է քաշել Իշխան Զաքարյանի թեկնածությունը՝ քաղաքապետի ընտրություններում։ Այս մասին գրում է ‘’Երկրամասը’’:

Իշխան Զաքարյանը ծնվել է 1977 թ. Վրաստանի Ախալքալաքում, ապրում է Սոչիում, նա ‘’ԹորոսՇին’’ կազմակերպության տնօրենն է։

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ այս պահի դրությամբ Սոչիի քաղաքապետի 2 թեկնածու է գրանցված՝ ՌԼԴԿ-ից Ալեկսեյ Բոչկարյովը եւ Կոմկուսից՝ Իգոր Վասիլեւը: Բացի այդ թեկնածու է առաջադրված նաեւ Սոչիի ներկա քաղաքապետ Անատոլի Պախոմովը, ով ներկայացնում է ‘’Եդինայա Ռոսիա’’ կուսակցությունը:

Սոչիի քաղաքապետի ընտրությունները պաշտոնապես մեկնարկել են հունիսի 25-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ