20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 29, 2014

Հայաստանը կուտակել է զգալի փորձ` մասնակցելով Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին

Հուլիսի 28-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Անվտանգության խորհրդի «Խաղաղապահ գործողություններ. ՄԱԿ-ի և տարածաշրջանային գործընկերության գնահատում» խորագրով բաց քննարկումներին: Իր ելույթում Հայաստանի դեսպանը կարևորեց ՄԱԿ-ի առանցքային դերը խաղաղապահ գործողությունների ծրագրավորման, համակարգման և իրագործման ոլորտներում` առանձնահատուկ ընդգծելով գործունեության հիմնական դերակատարների, այդ թվում Անվտանգության խորհրդի, Գլխավոր քարտուղարի և խաղաղապահ ուժեր տրամադրող պետությունների ու տարածաշրջանային […]

՛՛Մենք պետք է շատ ավելի ամուր լինենք՛՛. Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՛՛Լույս՛՛ հիմնադրամի կրթաթոշակառուների հետ /ֆոտո/

ՀՀ Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ: Նրանք Հանրապետության Նախագահին ներկայացրել են «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերն ի բարօրություն Հայաստանի […]

”Շիրակը” պայմանագիր ստորագրեց Գոռ Էլազյանի և Էմանուել Գյամֆրիի հետ

Գյումրիի ”Շիրակը” ստորագրեց պայմանագրեր դարպասապահ Գոռ Էլազյանի և գանացի կիսապաշտպան Էմանուել Գայմֆրիի հետ:  23-ամյա դարպասապահը ”Շիրակ” է տեղափոխվել ”Միկայից”: Գոռ Էլազյանի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով և ուժի մեջ է մինչև 2015թ. հուլիսի 31-ը:  20-ամյա գանացի կիսապաշտպանը մինչ ”Շիրակում” հայտնվելը հանդես էր գալիս Գանան ներկայացնող ”WA All Stars” ակումբում: Էմանուլ Գյամֆրի վարձակալությամբ ”Շիրակում” հանդես կգա մինչև […]

Թերթում գրել ‘’երեկ տեղի ունեցավ էս ինչ ցույցը, էս ինչ նիստը’’ առանձնապես իմաստ չունի. որոնք են տպագիր մամուլի զարգացման խոչընդոտները /վիդեո/

 ‘’ԱՌԱՎՈՏ’’ թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանում տպագիր մամուլի զարգացման խոչընդոտների և հնարավորությունների մասին: Նա, լինելով և թերթի, և կայքի սեփականատեր, ասաց, որ պետք է համատեղել դրանք և ‘’տարանջատել, թե ինչ ես դու ուզում գրել թերթում, և ինչ՝ կայքում: ՛՛Այսինքն՝ լրահոսը, հրատապ մեկնաբանությունները, իրադարձությունները պետք է լինեն կայքում: Թերթում […]

Գետք գյուղում կատարված սպանության հետքերով

Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված գյուղի վարչական տարածքում` անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել էր 1964 թ. ծնված Հարություն Գրիգորյանի դիակը:Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ` որովայնի, թիկունքի […]

Վրաստանում հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը կենցաղային հիմքի վրա է եղել

Քաղաքագետ, ՛՛Կովկասի՛՛ ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպը կանխամտածված չի համարում: ՛՛Այն նախապես պլանավորված չէր, առաջացել է կենցաղային հիմքի վրա, սակայն հետագայում մեկնաբանվեց՝ որպես էթնիկական կոնֆլիկտ՛՛,-այսօր այս թեմայով կազմակերպված քննարկմանն ասաց Մինասյանը: Միաժամանակ նա չի գտջնում, որ այս միջադեպը որևէ բացասական ազդեցություն կունենա հայ-վրացական հաաբերությունների վրա:  Ըստ Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար […]

՛՛Բանավեճի ակումբն՛՛ ամփոփել է երկրորդ տարեշրջանի առաջին խաղափուլը

Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի եւ «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Բանավեճի ակումբը» ամփոփել է երկրորդ տարեշրջանի առաջին խաղափուլը, որին մասնակցել է 60 թիմ։ Եզրափակիչ հասած երեք թիմերով վերջին խաղերի արդյունքներով հաղթող է ճանաչվել «Դավթաշեն» թիմը։ Կազմակերպիչները վստահ են, որ աստիճանաբար ավելի ու ավելի հանրայնացող «Բանավեճի ակումբը» կայացող հարթակ է երիտասարդների համար՝ իրենց հուզող հարցերի շուրջ գրագետ քննարկումներով […]

Կհոսանքազրկվեն

Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 29-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքի`«Հարավ» մասնաճյուղ`10:30-13:30 Այգեստան 9փ. 41-55; 11 փ. 82-199 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,14:00-16:30 Չարենցի 1-ին նրբ. 10-73, Սարի թաղի 8 շարքի 177-225 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,10:00-17:00 Աբովյան փ. 1/1, […]

Մեծ եղեք, մարդի՛կ. նախկին վարչապետը՝ Վարդան Պետրոսյանի գործից

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը Facebook-յան իր էջում գրել է.  Տեղին-անտեղի քրիստոնեությամբ պարծեցող ու ոգեշնչվող, հստակ պարբերականությամբ եկեղեցիներ հաճախող զառամյալներս իսպառ մոռացել ենք կարծես, որ ՆԵՐՈՒՄՆ է քրիստոնեության իմաստը… Օրվա լուրերը (այդ թվում՝ քաղաքական) կամ պատահարների մասին հաղորդագրությունները ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, որ մենք սեփական կյանքը ոխակալության ու չարամտության ուղեկցությամբ ենք կարողանում կազմակերպել միայն… ՆԵՐՄԱՆ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի