18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թերթում գրել ‘’երեկ տեղի ունեցավ էս ինչ ցույցը, էս ինչ նիստը’’ առանձնապես իմաստ չունի. որոնք են տպագիր մամուլի զարգացման խոչընդոտները /վիդեո/

 ‘’ԱՌԱՎՈՏ’’ թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանում տպագիր մամուլի զարգացման խոչընդոտների և հնարավորությունների մասին:

Նա, լինելով և թերթի, և կայքի սեփականատեր, ասաց, որ պետք է համատեղել դրանք և ‘’տարանջատել, թե ինչ ես դու ուզում գրել թերթում, և ինչ՝ կայքում: ՛՛Այսինքն՝ լրահոսը, հրատապ մեկնաբանությունները, իրադարձությունները պետք է լինեն կայքում: Թերթում գրել ‘’երեկ տեղի ունեցավ էս ինչ ցույցը, էս ինչ նիստը’’ առանձնապես իմաստ չունի’’:

Տպագիր մամուլի զարգացման գլխավոր խոչընդոտը, ըստ Արամ Աբրահամյանի, կայքերի և սոցիալական ցանցերի զարգացումն է: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական մասին, ապա ‘’Առավոտի’’ խմբագիրը նշեց, որ շատերը առավել նախընտրում են իրենց գովազդը տեղադրել թերթում, քան կայքում: ’’Նրանք ուզում են իրենց ձեռքով տեսնել իրենց ինքնաթիռի, կամ իրենց կոկա-կոլայի գովազդը, և ոչ թե տեսնել դա կայքում’’-ավելացրեց Աբրահամյանը:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ