Վրաստանում հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը կենցաղային հիմքի վրա է եղել
Քաղաքագետ, ՛՛Կովկասի՛՛ ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպը կանխամտածված չի համարում: ՛՛Այն նախապես պլանավորված չէր, առաջացել է կենցաղային հիմքի վրա, սակայն հետագայում մեկնաբանվեց՝ որպես էթնիկական կոնֆլիկտ՛՛,-այսօր այս թեմայով կազմակերպված քննարկմանն ասաց Մինասյանը: Միաժամանակ նա չի գտջնում, որ այս միջադեպը որևէ բացասական ազդեցություն կունենա հայ-վրացական հաաբերությունների վրա:
Ըստ Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջոնի Մելիքյանի` հնարավոր է, որ միջադեպը հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների կենցաղային հիմքով կոնֆլիկտն էր հենց Վրաստանի հայ եկեղեցու հետ:
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գիորգի Գվիմրաձեն նշեց, որ Վրաստանում քաղաքական մթնոլորտ ձևավորող ուժերը լիբերալ են` հեռու քսենոֆոբիայից: Իսկ փորձագետ, ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ խորհրդի անդամ Արսեն Խառատյանը կոչ արեց Վրաստանի հայ համայնքին լինել ավելի ակտիվ ու նախաձեռնող Վրաստանի քաղաքական դաշտում` նշելով, որ վերջին ՏԻՄ ընտրություններին հայ համայնքն ուներ միայն մեկ թեկնածու: