20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 22, 2014

Ջերմ հանդիպում Երեւանի քաղաքապետարանում

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «PR cocktail for Youth worker» միջազգային ուսուցողական դասընթացի եւ Երիտասարդական ակումբների դաշնության «Բացե´ք դռները» փոխանակման ծրագրի շրջանակում Եվրոպայի 11 երկրներից Երեւանում գտնվող երիտասարդների հետ: Ի դեպ, ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդական աշխատանքի տեսանելիությունը, բարելավել երիտասարդական ծրագրերի որակը, ապահովել հրապարակայնություն, […]

Մինչ տարվա վերջ Հայաստանում կանցկացվի հայ-ուկրաինական ժողով

”Մենք պլանավորել ենք մինչ տարվա վերջ Հայաստանում անցկացնել հայ-ուկրաինական ժողով, որի ժամանակ կճշտվեն մեր պետությունների տնտեսական համագործակցության մանրամասները` հաշվի առնելով Եվրասիական Միության գործոնը”: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան: Նա ասաց, որ երկու երկրները միշտ էլ հետաքրքրել են միմյանց թե քաղաքական, թե տնտեսական և թե մշակութային առումով: Սրա վառ ապացույցը, ըստ դեսպանի, […]

՛՛Վրացուն նեղացրել են, գնացել է, տղաներին բերել՛՛

՛՛Սկզբնական եղել է ինչ-որ փոքր վեճ՝ մեքենայի հետ կապված, որ հետո դարձել է մեծ ծեծկռտուք, այսինքն՝ վրացուն նեղացրել են, գնացել է, տղաներին հավաքել ու եկել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար՛՛ Ալեքսանդր Ամարյանն՝ անդրադառնալով Վրաստանում հայկական եկեղեցու ու հոգևորականների վրա հարձակմանը: Ամարյանը նշեց, որ պատմության ընթացքում այս երկու երկրների […]

Էդգար Մանուչարյանը մարզվում է ընդհանուր խմբում

Ռուսական ”Ուրալի” գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է Ավստրիայում անցկացրած ուսումնամարզական հավաքի մասին: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը հավաքի ընթացքում առողջական խնդիրներ է ունեցել և մարզահավաքի ավարտից երեք օր առաջ է միացել ընդհանուր խմբին: ”Ցավոք, առողջական որոշակի խնդիրներ ունեին Մանուչարյանը և Ֆիդլերը: Մանուչարյանը վերջին օրերին մարզվեց […]

Ստորագրել է նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “Գովազդի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, “Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, “Առեւտրի եւ ծառայությունների մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, “Հարկերի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում […]

Ուկրաինան աղետի վերաբերյալ ունի իր ապացույցները. ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան

Այսօր` հուլիսի 22-ին, ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հուլիսի 17-ի Boeing-ի ողբերգությանն ասաց, որ Ուկրաինան հակված է դեպքի օբյեկտիվ հետաքննմանը: Դեսպանը նաև նշեց,որ նախագահը Պորոշենկոն նույնպես հայտարարել է այս մասին և ինքը ներկայացնում է Ուկրաինայի դիրքորոշումը: ‘’Ուկրաինան ունի իր ապացույցները, և մենք ունենք բավականին քանակությամբ նյութեր աղետի […]

Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը Հայաստանի դեմ քայլ չէ

 ՛՛Ես հարգանքով եմ վերաբերում պարոն Հայրապետյանին, եղել եմ այն տեղերում, որտեղ դրպոց է ստեղծել, մանկապարտեզ և այլն՛՛,-այսօր լրագողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Նորավանք՛՛ գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ խոսելով հայ բերարար Լևոն Հայրապետյանի ձերբակալման մասին: Նա Հայրապետյանի ձերբակալությունը չի կապում հայ-ռուսական հարաբերությունների հետ: ՛՛Ռուսաստանում գնում է պրոցես, որ օլիգարխներին փորձում են զսպել, իսկ Հայրապետյանը մի փոքր […]

Լևանդովկսին գոլի հեղինակ է դարձել ”Բավարիայում” առաջին իսկ խաղում/վիդեո/

”Բավարիան” ընկերական խաղ է անցկացրել ”Դույսբուրգի” հետ, որն ավարտվել է 1-1 հաշվով: Հանդիպման հաշիվը բացել է Ռոբերտ Լևանդովսկին: Նշենք, որ խաղն առաջինն էր Լևանդովսկու համար ”Բավարիայի” կազմում: ”Դույսբուրգը” 8 րոպե անց հավասարեցրել է հաշիվը:

՛՛Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կլինի մինչև նոյեմբեր՛՛

՛՛Իմ դիտարկումներով՝ դրամատիկ ձգձգում չկա, կա բյուրոկրատական գործընթաց, և տպավորությունն այնպիսին է, որ աշնանը՝ մինչև նոյեմբեր, կնքվի պայմանագիրը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Նորավանք՛՛ գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետաձգման վերաբերյալ: Ըստ նրա՝ բնական է, այս գործընթացը պիտի ձգձվեր, քանի որ ինտեգրացման գործընթացը, այն էլ տնտեսական, հղի է բավականաչափ հարցերով՝ տնտեսական, քաղաքական, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի