17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կլինի մինչև նոյեմբեր՛՛

՛՛Իմ դիտարկումներով՝ դրամատիկ ձգձգում չկա, կա բյուրոկրատական գործընթաց, և տպավորությունն այնպիսին է, որ աշնանը՝ մինչև նոյեմբեր, կնքվի պայմանագիրը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Նորավանք՛՛ գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետաձգման վերաբերյալ: Ըստ նրա՝ բնական է, այս գործընթացը պիտի ձգձվեր, քանի որ ինտեգրացման գործընթացը, այն էլ տնտեսական, հղի է բավականաչափ հարցերով՝ տնտեսական, քաղաքական, ներկրման, էքսպերտի հետ կապված: ՛՛Շատերն ասում են, որ հետաձգելով մենք կորցնում ենք հիմնադիր անդամ լինելու պատիվը, սա այսպես չէ, քանի որ Եվրասիական միությունը նախագահների կողմից կնքվելու է ձմռանը՛՛,-նշեց նա:

Վերջինս համաձայն է, որ ԼՂՀ-ի հետ կապված ևս խնդիր կա, որովհետև կան երկու իրավական միավոր՝ ՀՀ և ԼՂՀ, ու չէր կարող չարծարծվել այս հարցն այն պետության կողմից, որը թուրք ժողովրդի ամենալավ բարեկամն է՝ Ղազախստանը: ՛՛Կա աշխարհաքաղաքական կողմնորշման խնդիր Ղազախստանի կողից, որը Ադրբեջանի և Թուրքիայի մերձավորն է, և պետք է պաշտպանի նրանց շահերը, այլ հարց է, թե ով է հաղթելու՛՛,-շեշտեց Հարությունյանը՝ հավելելով, որ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև ոչ մի մաքսակետ չի կարող լինել, քանի որ նույն երկիրն են: 

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ ՄՄում ազատ առևտրի գոտի ունենալուն, ապա ՛՛Նորավանքի՛՛ ղեկավարն այստեղ որևէ խոշոր դրամատիկ փաստ չի տեսնում: ՛՛Ադրբեջանը չի մտնելու Եվրասիական տնտեսական միություն, քանի որ որոշակի ուղղվածություն ունի դեպի Թուրքիա, նույն աշխարհաքաղաքական տարածքի մեջ է Թուրքիայի հետ և Ադրբեջանին ձեռնտու չէ լինել ԵՏՄ անդամ: Չեմ բացառում, որ Ղազախստանը դուրս գա անդամակցությունից ու այդ երկրների հետ միանա, սա ֆանտաստիկ է հնչում, բայց սա ավելի հավանական է, քան այն, որ Ադրբեջանը կմիանա ԵՏՄ-ին՛՛,-կարծում է նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ