՛՛Վրացուն նեղացրել են, գնացել է, տղաներին բերել՛՛
՛՛Սկզբնական եղել է ինչ-որ փոքր վեճ՝ մեքենայի հետ կապված, որ հետո դարձել է մեծ ծեծկռտուք, այսինքն՝ վրացուն նեղացրել են, գնացել է, տղաներին հավաքել ու եկել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար՛՛ Ալեքսանդր Ամարյանն՝ անդրադառնալով Վրաստանում հայկական եկեղեցու ու հոգևորականների վրա հարձակմանը: Ամարյանը նշեց, որ պատմության ընթացքում այս երկու երկրների եկեղեցիները պաշտոնապես լավ հարաբերությունների մեջ են եղել, սակայն ոչ պաշտոնապես ՛՛գզվտռցի՛՛ մեջ են եղել:
՛՛Վրացիների խոսքերց մեկն է՝ շատ լավ մարդ ես, բայց, ափսոս, հայ ես: ՛՛Սակայն Թբիլիսիում բավական շատ են հայերը, մեծ ընտրազանգված են ու նրանց հետ պետք է հաշվի նստել, սակայն դա որոշ մարդկանց այդքան էլ չի հետաքրրքում դա՛՛,-նկատեց Ամարյանը: Վերջինս վստահ է, որ եթե այս դեպքը Հայաստանում լիներ Վրաստանի եկեղեցիների նկատմամբ, ապա ավելի մեծ կլիներ արձագանքը: ՛՛Վրաստանի հայերը կարող են այդ միջադեպն օգտագործել միասնականության համար, սա հոգեբանական ճնշում չի լինի նրանց նկատմամբ՛՛,-ասաց նա:
Ամարյանը չի բացատում, որ այս դեքպը նախաձեռնված լինի երրորդ անձանց կողմից՝ հայ-վրացական հարեբորթւյունը խոչըդնոտելու համար: Նա նաև հորդորում է լրատվամիջոցներին ճիշտ տեղեկատվություն տարածել, ճիշտ գնահատական տալ ու չսկսել հակավրացական քարոզ: ՛՛Եկեղեցին պիտի իր խոսքն ասի, միանշանակ, և վիրահայոց եկեղեցին պիտի բողոքի խոսքն ասի՛՛: