19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ուկրաինան աղետի վերաբերյալ ունի իր ապացույցները. ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան

Այսօր` հուլիսի 22-ին, ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հուլիսի 17-ի Boeing-ի ողբերգությանն ասաց, որ Ուկրաինան հակված է դեպքի օբյեկտիվ հետաքննմանը: Դեսպանը նաև նշեց,որ նախագահը Պորոշենկոն նույնպես հայտարարել է այս մասին և ինքը ներկայացնում է Ուկրաինայի դիրքորոշումը:

‘’Ուկրաինան ունի իր ապացույցները, և մենք ունենք բավականին քանակությամբ նյութեր աղետի հետ կապված’’-ասաց Կուխտան:

Աղետից հետո, ինչպես հայտարարել են ուկրաինական իշխանությունները` Դոնեցկի զինյալները առաջին երկու օրերին արգելք են հանդիսացել ուկրաինական հետախուզող մարմինների մուտքին, և ոչ միայն ուկրաինացիների, այլ նաև եվրոպական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին. ’’ես կարծում եմ,որ ինչ որ բաներ թաքցնելու համար էր դա արվել’’- նկատեց դեսպանը:

Տեղեկացնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի միաձայն հաստատել է Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 օդանավի` Ուկրաինայի երկնքում վթարի ենթարկվելու մասին բանաձևը: Բանաձևում, մասնավորապես, հաստատվում է, որ օդանավը հրթիռակոծման է ենթարկվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ