19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը Հայաստանի դեմ քայլ չէ

 ՛՛Ես հարգանքով եմ վերաբերում պարոն Հայրապետյանին, եղել եմ այն տեղերում, որտեղ դրպոց է ստեղծել, մանկապարտեզ և այլն՛՛,-այսօր լրագողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Նորավանք՛՛ գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ խոսելով հայ բերարար Լևոն Հայրապետյանի ձերբակալման մասին: Նա Հայրապետյանի ձերբակալությունը չի կապում հայ-ռուսական հարաբերությունների հետ: ՛՛Ռուսաստանում գնում է պրոցես, որ օլիգարխներին փորձում են զսպել, իսկ Հայրապետյանը մի փոքր ավելի օլիգարխ էր, քան հասարակ մահկանացու, և երևի ինչ-որ գործեր կան, որ օրենքից դուրս են՛՛,-նկատեց Հարությունյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Լևոն Հայրապետյանը, միշտ չէ, որ լավ էր արտահատվում Հայաստանի իշխանությունների նկատմամբ,  և ասել, որ դա Հայաստանի դեմ մի քայլ է, սխալ է:

Ինչ վերաբերում է Վրաստանում հայկական եղեցիների ու հոգևորականների վրա հարձակմանն, ապա Հարությունյանը հույս ունի, որ դա վատ չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա: ՛՛Ցավալի խնդիր է, մենք հայերս ավելի լոյալ ենք այլ ազգերի նկատմամբ, ինչը չենք կարող ասել մյուսների, հատկապես վրացիների մասին, բայց այս ակտիվությունը պետք է նվազեցնել, որովհետև դա մեր երկու պետությունների շահերից չի բխում: Ցանկացած նացիստական տրամադրություններն էլ վտանգավոր են՛՛:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ