Նախարարն Արագածոտնի մարզում էր

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում եղավ Թալինի, Ծաղկահովիտի, Աշտարակի եւ Ապարանի բժշկական կենտրոններում: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ բուժհիմնարկների շենքային պայմաններին, կադրային եւ նյութատեխնիկական հագեցվածությանը, դեղերով ապահովվածությանը, ընթացիկ աշխատանքներին:Արմեն Մուրադյանը նաեւ զրուցեց հիվանդների հետ, հետաքրքրվեց նրանց վիճակով եւ բուժման ընթացքով: Թալինի բժշկական կենտրոնում Արմեն Մուրադյանը նշեց, որ նախարարությունը պատրաստ է կազմակերպել մարզերի որակյալ […]