14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ուսանող-մարզիկները կմասնակցեն համաեվրոպական ուսանողական 2-րդմարզական խաղերին

Հուլիսի 21-ին Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը, որի կազմում են Հայաստանի պետական տնտեսագիտականհամալսարանի տղաների ֆուտզալի հավաքական թիմը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների սեղանի թենիսի հավաքականը, մեկնում է Ռոտերդամ՝ մասնակցելու համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին։

Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 24-ին։ Խաղերը կեզրափակվեն օգոստոսի 8-ին։

Համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին մասնակցում է 45 եվրոպական երկրի մոտ 350 համալսարանի ավելի քան 5000 մարզիկ։ Մրցույթներն անցկացվելու են 10 մարզաձևից, հիմնականում՝ խաղային։

Նշենք, որ համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերը կազմակերպում է Համաեվրոպական համալսարանական ասոցիացիան, որին 2012 թվականից անդամակցում է նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։ Համաեվրոպական ուսանողական մարզական խաղերն անցկացվում են երկու տարին մեկ պարբերականությամբ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ