Փոփոխություններ են առաջարկվում ՏԻՄ ընտրական համակարգում

Այսօր` հուլիսի 21-ին, ՀՀ Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց ՀՀ ընտրական համակարգում տեղական ինքնակառավարման մարմինների մասով փոփոխությունների մասին: Նա ներկայացրեց առաջարկություններ, որոնք, ըստ նրա, կկարգավորեն ՏԻՄ ընտրական գործընթացների բացթողումները: Այնտեղ զետեղված էին տարբեր տիպի` սկսած տարիքային ցենզից, համամասնական ընտրություններից, մինչև միասնական ընտրական օրվա սահմանմանը վերաբերող փոփոխություններ: Ներկայացնենք դրանցից առավել հետաքրքիրները: […]