09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Փոփոխություններ են առաջարկվում ՏԻՄ ընտրական համակարգում

Այսօր` հուլիսի 21-ին, ՀՀ Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց ՀՀ ընտրական համակարգում տեղական ինքնակառավարման մարմինների մասով փոփոխությունների մասին:

Նա ներկայացրեց առաջարկություններ, որոնք, ըստ նրա, կկարգավորեն ՏԻՄ ընտրական գործընթացների բացթողումները: Այնտեղ զետեղված էին տարբեր տիպի` սկսած տարիքային ցենզից, համամասնական ընտրություններից, մինչև միասնական ընտրական օրվա սահմանմանը վերաբերող փոփոխություններ:

Ներկայացնենք դրանցից առավել հետաքրքիրները:

ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրելու իրավունքի նվազագույն տարիքային ցենզը սահմանել 16 տարին: Սա ըստ պարոն Երիցյանի կընդլայնի երիտասարդության իրավունքները, և բացի այդ ընտրողների քանակը կավելանա 150 հազարով:

Համապատասխան օրենսդրական փոփոխություններով Հայաստանում սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների մեկ միասնական օր` հրաժարվելով ‘’փնջային’’ ընտրությունների ձևից:  ‘’ՏԻՄ համակարգը Ազգային ժողովի և նախագահի ինստիտուտներին համարժեք դրանք քաղաքական ինստիտուտներ են և փնջայինի դեպքում որոշակի կախվածություններ են առաջանում’’-նշեց համայնքների միության նախագահը:

15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքները կարող են ունենալ համայնքի ղեկավարի 2 տեղակալ, որոնցից մեկն առաջին տեղակալի կարգավիճակով: Էմին Երիցյանը ասաց, որ որոշ համայնքներում սա արդեն կիրառվում է և մնում է օրինականացնել:

Նա նաև ավելացրեց, որ առաջարկները հունիսի սկզբում ներկայացրել են կառավարությանը և նաև էլեկտրոնային փոստով ուղարկել են ԱԺ պատգամավորներին, սակայն ‘’դեռ արձագանքներ չկան’’:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ