17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նողկալի է Ղարաբաղի հարցի շահարկումը՝ քաղաքական մանր շահերը սպասարկելու համար.Շարմազանովը Տեր-Պետրոսյանին

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի խնդրանքով անդրադարձավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին:

“Նախ ես չեմ ուզում կանգ առնել  սահմանադրական բարեփոխումների, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի պաշտպանվածությանը վերաբերյալ նրա մարազմիկ մտքերին: Համապատասխան պատկան մարմինները, դեռ կարծում եմ կանդրադառնան”,-ասաց Է. Շարմազանովը:
Սակայն ԱԺ փոխնախագահը անընդունելի է համարում, որ Ղարաբաղի բանակցային գործընթացներին անդրադառնում է մի մարդ, ով հայտնի է Ղարաբաղի խնդրի լուծման ոչ հայանպաստ իր տարբերակով:

Փաստորեն տեղին է մեջբերել ժողովրդական առածը՝ գողը կանչում է բռնեք գողին: Իր կառավարման շրջանում Տեր_Պետրոսյանը ձեռք էր բերել Ղարաբաղ ծախողի անվանում, եւ հասկանալի չէ, թե ումից է պաշտպանում Ղարաբաղը: ԱԺ փոխնախագահը բարոյական չի համարում 68-ամյա թոշակառուի այն պահվածքը, որ իր սեփական քաղաքական ուժի կամ այլ ուժի ներքաղաքական փոքրիկ շահերը պաշտպանելու համար կրկին գործիք է դարձնում Ղարաբաղը:

 

Տեր-Պետորսյանը իր հարցազրույցում հիշեցրել է նաեւ 1996 թվականին Փարիզում՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ եռակողմ բանակցությունները: “Վերջին շրջանում այնքան է իր հայտարարություններով քաղաքական իր պլանկան իջեցրել, որ երբեմն պետք է հիշեցրել իր նախագահ լինելու մասին  ”,-եզրափակեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ