05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տարոն Մարգարյանը հանդիպեց ու ճանապարհեց

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթի երեւանյան փուլի հաղթող 12 ընտանիքների հետ, ովքեր հուլիսի 21-27-ը Ծաղկաձորում կմասնակցեն ՀՀ նախագահի “Լավագույն մարզական ընտանիք” ամենամյա մրցանակի այս տարվա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին։ Մարզական նորանոր ձեռքբերումներ մաղթելով երեւանյան թիմի անդամներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես սատարելու է ինչպես այս, այնպես էլ մյուս մարզական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը:

Երեւանը ներկայացնող պատվիրակության անդամներն էլ իրենց հերթին Երեւանի քաղաքապետին զեկուցել են, որ մայրաքաղաքի թիմը գտնվում է լավ մարզավիճակում եւ ամեն ինչ կանի Երեւանի մարզական պատիվը հերթական անգամ բարձր պահելու համար:

Հարկ է նշել, որ այս տարի առաջին անգամ թիմերը ուժերը կչափեն նաեւ հրաձգություն մարզաձեւում: Եզրափակիչ փուլում առաջին անգամ Երեւան քաղաքը կներկայացնեն հաշմանդամություն ունեցող անձանց հինգ ընտանիքներ։ Չարենցավանից եւ Վարդենիսից հաշմանդամություն ունեցող եւս մեկական  ընտանիք  հանդես կգան Երեւանի մարզական պատվիրակության կազմում:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ