06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Իոսիֆ Կոբզոնը, Օլեգ Գազմանովը և Վալերիան հայտնվել են Լատվիայի սև ցուցակում

Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Սենկևիչի որոշմամբ` ռուս հայտնի երգիչներ Իոսիֆ Կոբզոնը, Օլեգ Գազմանովը և Ալլա Պերֆիլովան, ով հանդես է գալիս Վալերիա բեմական կեղծանունով, հայտվել են երկրի սև ցուցակում: Այս մասին տեղեկացնում է Լատվիայի արտաքին գործերի նախարարության կայքը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 Արտգործնախարարը նշել է, որ սև ցուցակում ներառված են մարդիկ, որոնք վերջին շրջանում ’’ագրեսիվորեն աջակցել են’’ Ղրիմի անեքսիան և ’’բազմիցս հրապարակայնորեն վիրավորական արտահայտվել Ուկրաինայի գործողությունների վերաբերյալ’’,- ասել է նա։

 Ինչպես գրում են տեղական ԶԼՄ-ները, երգիչները պատրաստվում էին մեկնել Լատվիա` ’’Նոր-ալիք’’ մրցույթին մասնակցելու համար:

Տեղեկացնենք, որ այս տարի ’’Նոր ալիք’’ երիտասարդ կատարողների 13-րդ երգի միջազգային մրցույթը կկայանա Յուրմալայի ‘’’Ձինտարի’’ համերգասրահում հուլիսի 22-27-ը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ