08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն երբեք չի գնա իշխանությունների դեմ

”Քիրստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն, ի տարբերություն առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, չի կարծում, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հիմնական պատճառը Հայաստանն է: ”Իմ տեղեկություններով` Հայաստանի առջև մաքսակետերի հետ կապված խնդիր չկա դրված, և Հայաստան-Ղարաբաղ սահմանի հարցը լուծվելու է այնպես, ինչպես լուծվել է Ռուսաստան-Աբխազիա, Ռուսաստան-Օսեթիա, Ռուսաստան-Ղրիմ հարցերը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գիմիշյանը: Նշենք, որ առաջին նախագահն իր վերջին հարցազրույցում ասել է, որ Եվրասիական միությանն անդամակցության հետաձգման պատճառն այս պահին ոչ թե Ռուսաստանը, Ղազախստանը կամ Բելոռուսիան է, այլ Հայաստանը, որն առայժմ չի գտել հայ-ղարաբաղյան սահմանում մաքսակետեր տեղադրելու հարցի լուծման բանալին։

”Դա չէ հիմնական խնդիրը, իհարկե, հարցերը քաղաքական են, զուտ տնտեսական չեն, բայց այլ խնդիրներ կան: Հայաստանը բացարձակապես մեղք չունի, որ ձգձգվում է, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ օր առաջ տեղի ունենա անդամակցությունը ԵՏՄ-ին, կան խնդիրներ”,-գտնում է նա:

 Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի այն տեսակետին, թե իշխանությունը, գործի դնելով ողջ իրավապահ մեքենան, պատրաստվում է ԲՀԿ-ի նկատմամբ կիրառել մտրակի, այն է` սպառնալիքների եւ շանտաժի լեզուն, ապա Սոս Գիմիշյանն ասաց, որ ԲՀԿ-ը ընդդիմություն չէ ու իշխանություններին չի ընդդիմանում: ”ԲՀԿ ասելով բոլորը հասկանում են կուսակցության նախագահին, իսկ նա օլիգարխ է, այս իշխանությունների շնորհիվ է ձեռք բերել այն, ինչ ձեռք է բերել: ԲՀԿ-ն երբեք ընդդիմադիր չի եղել, ու դա պատահականություն չէ, հակառակը նա կարողացավ մյուս ուժերին, որ ընդդիմադիր էին, կոչել ոչ իշխանական: Իհարկե, եթե ընդհանրապես օլիգարխը փորձում է իշխանության դեմ հանդես գալ, նրան կնեղեն, և դա բնական է:

Օլիգարխը մարդ է, ով, օրենքները շրջանցելով, ստվերում գործելով, ձեռք է բերել այն, ինչ ունի, դա է օլիգարխը: Իսկ այն մեծահարուստը, ով օրենքներ չի շրջանցել, նա հաջողակ բիզնեսմեն է, հանցագործություն չէ հարուստ լինելը, բայց օրենքը դու խախտում ես իշխանության թույլտվությամբ”,-շեշտեց նա:

Գիմիշյանի համար ակնհայտ է, որ ԲՀԿ-ն երբեք չի գնա իշխանության դեմ: ”Ինքը հիմա ոչ մի վատ բան չի անում, նման խնդիր ԲՀԿ-ի համար չեմ տեսնում ես”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ