20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 8, 2014

”Ժառանգության” անդամը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Կոստանյանին ու Անդրեասյանին

”Ժառանգություն” կուսակցության անդամ Հրայր Մանուկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:   ”Հաղորդում հանցագործության մասին   2014 թվականի հունիս ամսին Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, ինձ՝  Հրայր Մանուկյանիս, առաջարկություն է արել համագործակցել ՀՀ ԱԱԾ-ի հետ։   Որպես պատասխան իմ մերժմանը՝  սպառնացել […]

Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանն անկեղծ են. Հովհաննիսյանը` առաջնորդների հանդիպումից /վիդեո/

”Միասնական հրապարակը նոր առաջարկ չէ, այս տարի թևակոխեցինք նույն առաջարկով, որ ձև գտնենք` կառուցելու միասնական հրապարակ, մինչև հիմա կատարյալ հաջողության չենք հասել, բայց միակ ձևը հասնելու սահմանադրական իշխանության, միացյալ հրապարակն է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն` ի պատասխան հարցի, թե միասնական հրապարակ ձևավորելու իր առաջարկին արձագանքե՞լ են խորհրդարանական ուժերը: Հովհաննիսյանը նշեց, […]

Մենք կարող ենք ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով. Ալիև

Հուլիսի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ելույթ ունենալով երկրի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների խորհրդակցության ժամանակ ասել է, որ իր երկիրը, ընդունակ է ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:  ’’Սակայն մենք կարծում ենք, որ բանակցությունների ներուժը դեռևս չի սպառվել: Քաղաքական, տնտեսական և ռազմական ճնշում կիրառելով` մենք կձգտենք նրան, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Մեր քաղաքական, տնտեսական և […]

Բուքմեյքերները չեն կասկածում ”Բանանցի” հաղթանակին

Այսօր 18.00-ին կկայա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի ”Բանանց”-”Սանտա Կոլոմա” պատասխան հանդիպումը: Թիմերի առաջին հանդիպմանը 1-0 հաշվով հաղթանակ էր տոնել Անդորայի չեմպիոնը: Բուքմեյքերները չեն հավատում Հայաստանի չեմպիոնի հաղթանակին: ”Բանանցի” հաղթանակի համար սահմանվել է 1.2 գործակիցը, ոչ ոքիի համար` 6.4, իսկ ”Սանտա Կոլոմայի” հաղթանակը` 13 գործակից:

Բրիտանիայի խորհրդարանի առաջ կկանգնեցվի Մահաթմա Գանդիի արձանը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի դիմաց կտեղադրվի Հնդկաստանի լեգենդար առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանը, որը, ըստ էության, պայքարել է Հնդկաստանում բրիտանական գաղութատիրության դեմ: Այս մասին գրված է The Telegraph-ի կայքում: Նման հայտարարություն է արել Բրիտանիայի նախարարների կաբինետը: Նրա արձանը կլինի խորհրդարանի մոտ այնպիսի առաջնորդների արձանների կողքին, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Նելսոն Մանդելան և Աբրահամ Լինքոլնը: Մեծ Բրիտանիայի […]

Մեկնարկել են մայրաքաղաքի վթարավտանգ շքապատշգամբների վերանորոգման աշխատանքները

Երեւանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով մեկնարկել են են առաջնահերթ հիմնանորոգման անհրաժեշտություն ունեցող շքապատշգամբների հիմնանորոգման աշխատանքներ: Այս տարվա ծրագրով կհիմնանորոգվի շուրջ 200 շքապատշգամբ: Դրանց  վերակառուցումն իրականացվում է նախապես հաստատված նախագծերով: Աշխատանքներն իրականացվում են համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների ուժերով: Կախված պատշգամբի տեսակից՝ վերանորոգման աշխատանքներից հետո պատշգամբները նաեւ ներկվում եւ արտաքին պատշաճ տեսքի են բերվում: Հիշեցնենք, […]

՛՛Հերթական պատրանքն է ժողովրդին շեղելու՛՛

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, սակայն չի էլ ուզում ասել, թե ինչու են նախագահ Սերժ Սարգսյանին հարկավոր այս բարեփոխումները: ՛՛Չընտրված իշխանությունների օրոք մեր քաղաքացիներին պետք չեն փոփոխություններ, եթե պետության որակն օրինական չէ, սահմանադրական չէ, մնացածն ածանցյալ են: Սա հերթական պատրանքն է ժողովրդին շեղելու՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Ըստ Հովհաննիսյանի՝ բովանդակային […]

“Աստված պահի այդ բարի բժիշկներին….” .հիվանդի հարազատները զարմացած էին

“Չէի պատկերացնում, որ նման մարդ կլինի մեր դարում, ահ ու սարսափ էր մեր տանը մինչեւ ամուսնուս հիվանդանոց հասցրինք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լուսինե Մարգարյանը: Նրա ամուսինը՝ Վազգեն Մարգարյանն արդեն երրորդ օրն է ինչ “Մալաթիա” բժշկական կենտրոնում բուժում է ստանում: Սոցիալապես անապահով վիճակում են ապրում եւ բուժման ծախսը՝ 200 հազար դրամ վճարելու հնարավորություն չունեին: “Ասենք վարկ վերցնենք, […]

Խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չկա. Հովհաննիսյանը՝ ժառանգականների հարաբերություններից

 ՛՛Ամեն մեկն ինչ-որ բան ասում է, ու շատ անգամ մեզ մոտ այդ ասվածը ճշմարիտ չէ, ու դա արդեն քսանհիգ տարի Հայաստանում այդպես է, ես կարող եմ իմ փորձից ասել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցի, թե իրականությանը համապատասխանում են լուրերը, թե կուսակցության անդամների, մասնավորապես Զարուհի Փոստանջյանի ու Ռուբիկ Հակոբյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի