20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 8, 2014

Ասել եմ եւ այսօր դարձյալ կրկնում եմ` եկե՛ք հայրենիք, ներդրումնե՛ր կատարեք.Սերժ Սարգսյան /ֆոտո/

Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ի երեկոյան հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպա¬նության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ ակտիվ հասարակական եւ բարեգործական գործունեության համար Արգենտինայի հայ համայնքի մի շարք գործիչներ եւ արգենտինացի բարեկամներ ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել են ՀՀ մեդալներով: Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը […]

Տարոն Մարգարյանը Շենգավիթում էր

Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Շենգավիթի մարզադպրոց: Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014թ. ծրագրով դպրոցն ամբողջությամբ կապահովվի ջեռուցման համակարգով: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է մարզադպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին. “Ինչպես եւ խոստացել էինք, դպրոցների եւ մանկապարտեզների ջեռուցման ծրագիրն ավարտելուց հետո իրականացնում ենք նաեւ մայրաքաղաքի մարզադպրոցները ջեռուցման համակարգերով ապահովելու […]

Տավուշի մարզպետը պատկերված է սրբապատկերում. սրբապղծություն, թե՞ /վիդեո/

Այսօր, Մաշտոցի պուրակում լրագրողների հետ բացօթյա հանդիպման ժամանակ քաղաքացիական ակտիվիստ, “Ոչ թալանին” նախաձեռնության անդամ Վարդան Հարությունյանը անդրադարձավ համացանցում պտտվող տեղեկատվությանը այն մասին, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես  եկեեղեցում գտնվող՝ “Խորհրդավոր ընթրիք”-ը պատկերող սրբապատկերում պատկերված է նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսայութում:

Հայաստանը կարող է դիտորդի իրավունք ստանալ Մաքսային միությունում, բայց անդամ չդառնալ /վիդեո/

”Մենք դեմ ենք Հայաստանի անդամակցությանը, կողմ ենք երկկողմանի հարաբերություններին բոլոր գործընկերների հետ”,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչու է, իր կարծիքով, ձգձգվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, ասաց ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: ”Իշխանությունը չի վայելում ժողովրդի աջակցությունը, որպեսզի ստորագրի անդմակցության պայմանագիրը: Եթե Հայաստանը ցանկանա, ապա կարող է դիտորդի իրավունք ստանալ ցանկացած միությունում, սակայն չանդամակցի դրան”,-կարծում է նա: […]

Տեսեք խուճա՞պ կա.օրվա կադր /ֆոտո/

Henaran.am-ի թղթակիցը Վանաձորում ապրող իր ընկերոջից՝ զինվորական Պետրոս Մխիթարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք խուճապային տրամադրությունը քաղաքում շարունակվում է: Վերջինս ուղարկեց մի լուսանկար՝ ասելով, որ “մաման կոմպոտ ա անում”: “Մնացածը դուք ասեք խուճապ կա թե չկա”,-նշեց Պետրոսը:  Մնում է ձմռանը վայելել տիկին Էմմայի պատրաստած կոմպոտները: Հիշեցնենք, որ Վանաձորում վերջին օրերին երկրաշարժ էր գրանցվել, որը խիստ անհանգստացրել էր […]

“Ոչ թալանին” նախաձեռնությունը կպայքարի սոցիալական բոլոր խնդիրների դեմ /վիդեո/

Քաղաքացիական նախաձեռնությունների դերը հայ հասարակության կյանքում դարձել է անհրաժեշտություն: Ձևավորվում է ևս մկ քաղաքացիական նախաձեռնություն, որի անդամներից 3-ը Մաշտոցի պուրակում այսօր բացօթյա ասուլիս անցկացրին: “Ոչ թալանին”՝ այսպես է անվանվում քաղաքացիական այն նախաձեռնությունը, որը կպայքարի սոցիալական բոլոր տիպի անարդարությունների դեմ: “Միայն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարելով՝ Հայաստանի սոցիալական հարցերը չեն լուծվի, այդ իսկ պատճառով խումբը որոշեց անդրադառնալ […]

Սպեկուլյանտները 90.5 մլն դոլար են վաստակել ԱԱ-2014-ի տոմսերի միջոցով

Ռիո դե Ժանեյրոյի քաղաքացիական ոստիկանությունը ձերբակալել է Match Services ընկերության տնօրերին, ով կասկածվում է սպեկուլյատների խնբին աջակցելու մեջ: Նշված խումբը զբաղված էր ԱԱ-2014-ի տոմսերի վերավաճառքով: Ըստ ոստիկանության, հանցավոր խմբավորումն այդ միջոցով վաստակել է 200 մլն ռեալ (չջ մլն դոլար): Ըստ տվյալների, խմբավորումը գորեծ է միայն աշխարհի առաջնությունների ժամանակ, քանի որ այդ հատվածում ստացած եկամուտները բավարարել […]

Կարեն Քոչարյանը հաղորդում է հանցագործության մասին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համացանցով հաղորդագրություն է տարածել. ”ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի հետ միասին, խախտելով բոլոր գործող օրենքները, արգելափակում են ՀՀ քաղաքացիների բանկային հաշիվները: Խնդրում եմ շտապ միջոցներ ձեռնարկեք […]

Նյու-Յորքում օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը

Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն ստարագրել է օրենք, ըստ որի թույլատրվում է մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով: Նյու-Յորքը թվով 23 նահանգն է որտեղ մարիխուանայի օգտագործումը օրինականացվում է: Այս մասին հաղորդում է Interfax-ը: ‘’Այս օրենքի շնորհիվ մենք կարող ենք լավագույն ձևով օգտագործել մարիխուանայի բուժիչ հատկությունները` առավել հուսալի վերահսկողությամբ’’- ասել է Կուոմոն: ԱՄՆ-ում միայն երկու նահանգներում` Կոլորադոյում և Վաշինգտոնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի