16 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛Հերթական պատրանքն է ժողովրդին շեղելու՛՛

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, սակայն չի էլ ուզում ասել, թե ինչու են նախագահ Սերժ Սարգսյանին հարկավոր այս բարեփոխումները: ՛՛Չընտրված իշխանությունների օրոք մեր քաղաքացիներին պետք չեն փոփոխություններ, եթե պետության որակն օրինական չէ, սահմանադրական չէ, մնացածն ածանցյալ են:

Սա հերթական պատրանքն է ժողովրդին շեղելու՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Ըստ Հովհաննիսյանի՝ բովանդակային առումով ևս մի շարք վիճահարույց հարցեր կան, օրինակ՝ նախագահի նշանակումը յոթ տարի ժամկետով: 

՛՛Մենք կողմ ենք խորհրդային կառավարման, բայց համարում ենք, որ այս իշխանության օրոք դա ժամանակավրեպ է՛՛,-շեշտեց նա: Բացի այդ նրա խոսքով՝ այս փոփոխությունները սպասարկում են ոչ թե ժողովրդի, այլ միջանձնային շահը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ