20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Աստված պահի այդ բարի բժիշկներին….” .հիվանդի հարազատները զարմացած էին

“Չէի պատկերացնում, որ նման մարդ կլինի մեր դարում, ահ ու սարսափ էր մեր տանը մինչեւ ամուսնուս հիվանդանոց հասցրինք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լուսինե Մարգարյանը: Նրա ամուսինը՝ Վազգեն Մարգարյանն արդեն երրորդ օրն է ինչ “Մալաթիա” բժշկական կենտրոնում բուժում է ստանում:

Սոցիալապես անապահով վիճակում են ապրում եւ բուժման ծախսը՝ 200 հազար դրամ վճարելու հնարավորություն չունեին: “Ասենք վարկ վերցնենք, հետո ոնց տայինք, ամեն օր Աստծոն աղոթում էի ու ինձ խորհուրդ տվեցին դիմելու տնօրենին”,-պատմում է Լուսինեն:

Կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանի մասին Լուսինեն շատ էր լսել: “Գիտեի, որ չունեցողին հասնում են, բայց ամաչում էի, հո պարտավոր չեն բոլորի համար անելու”,-հուզված պատմում է Լուսինեն, ով համարձակություն է ունենում եւ զրուցում է տնօրենի հետ:

“Պարզապես խնդրեցի մի քիչ զեղչ անել, ներկայացրի իրավիճակը  ու միանգամից 50 տոկոս զեղչ արեցին”,-լացակումած ասում է Լուսինեն՝ ավելացնելով, որ արդեն արցունքները ուրախության են:

“Աստված, պ-ն Ասատրյանին, բոլոր-բոլոր իր նման մարդկանց, ստեղի բուժանձնակազմին պահի-պահպանի, որ միշտ հասնեն չունեցողներին”,-ասում է Լուսինեն՝ խոստանալով, որ միշտ կաղոթի այդ բարի մարդկանց համար: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ