”Ժառանգության” անդամը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Կոստանյանին ու Անդրեասյանին
”Ժառանգություն” կուսակցության անդամ Հրայր Մանուկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:
”Հաղորդում հանցագործության մասին
2014 թվականի հունիս ամսին Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, ինձ՝ Հրայր Մանուկյանիս, առաջարկություն է արել համագործակցել ՀՀ ԱԱԾ-ի հետ։
Որպես պատասխան իմ մերժմանը՝ սպառնացել է ինձ, իմ եւ ”Ժառանգություն” կուսակցության քաղաքական եւ աշխատանքային գործունեության ծավալման հետ կապված բացասական հետեւանքների մասին:
Վլադ Հակոբյանը հանդիսանում է ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի ընկերը, ով էլ ինձ ծանոթացրել է Վլադ Հակոբյանի հետ՝ սրճարանում մեր հանդիպման ժամանակ ներկայացնելով նրան որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից։
Վլադ Հակոբյանը, անկախ այն հանգամանքից, որ ես արդեն մեկ անգամ մերժել էի ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության առաջարկը, պնդեց, որ նորից հանդիպեմ նրա հետ: Այդ հանդիպումը տեղի ունեցավ 2014 թվականի հունիսի 30-ին, որի ժամանակ ես ձայնագրել եմ նրա հետ տեղի ունեցած մեր զրույցը, որը հրապարակվել է տարբեր լրատվամիջոցներով, եւ որի ձայնագրության էլեկտրոնային կրիչը կից կներկայացնում եմ սույն հաղորդման հետ:
Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ հանցագործության մասին սույն հաղորդմանը:
Կից ներկայացվում են՝
Ձայնագրության կրիչը
Անձնագրի պատճեն
Հանցագործության մասին հաղորդում ներկայացնող անձ՝
Հրայր Մանուկյան
Հասցե (գրանցման)՝ Շիրակի մարզ, Ամասիա 2փ, 35 տուն
Հասցե (բնակության)՝ Դավիթաշեն 1-ին թաղամաս, 22 շենք, 29 բնակարան
Հեռախոս՝ 055821927
Անձնագրային տվյալներ՝ AM0765195
Հուլիսի 8, 2014թ.”: