11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանն անկեղծ են. Հովհաննիսյանը` առաջնորդների հանդիպումից /վիդեո/

”Միասնական հրապարակը նոր առաջարկ չէ, այս տարի թևակոխեցինք նույն առաջարկով, որ ձև գտնենք` կառուցելու միասնական հրապարակ, մինչև հիմա կատարյալ հաջողության չենք հասել, բայց միակ ձևը հասնելու սահմանադրական իշխանության, միացյալ հրապարակն է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն` ի պատասխան հարցի, թե միասնական հրապարակ ձևավորելու իր առաջարկին արձագանքե՞լ են խորհրդարանական ուժերը: Հովհաննիսյանը նշեց, որ այսօր կա քառյակի համագործակցություն, որն ինքը ողջունելի է համարում: ”Հույս ունեմ կխորանա ու աշնանը կերևա դրա հեռանկարը, քառյակը դուրս կգա խորհրդարանի պատերից: Հայաստանի ժողովուդրը պահանջում է այդ մոտեցումը”,-նշեց նա:

Նա հորդորեց հեգնանքով չմոտենալ քառյակին: Հարցին` հնարավոր է ”Ժառանգությունը” լքի քառյակը, եթե աշնանը իշխանափոխության պահանջարկ չդրվի, նա պատասխանեց. ”Իմ անձնական տեսակետն այն է, որ ոչ մի խորհրադրանական ուժ այս համագործակցությունից դուրս չի գա, ես ուզում եմ, որ ամենաօպտիմալ հեռանկարն ունենա ու դա բերի Հայաստանում արմատական փոփոխությունների”:

 Հարցին, թե հավատում է ԲՀԿ-ի անկեղծության և ինչպես կարձագանքի լուրերին, թե երկրորդ նախագահը փորձում է քառյակի միջոցով վերադառնա, Հովհաննիսյանն արձագանքեց, որ ոչինչ չի բացառում: ”Մինչև հիմա բոլոր գործընկերները եղել են անկեղծ, ոչ մի բան չեմ բացառում, բաjց կարող եմ հստակ ասել, որ մեր պայմանավորվածությունները, խոսակցությունները բերել են այն համոզման, որ այս ուժերն անկախ են, արմատապես երկիրը փոխելու ուղին են բռնել ու դրա համար այս աշնանը էական տեղաշարժ է լինելու:

Չկա ընդհանուր խոսնակ, մի հոգի, որ ներկայացնում է  այդ չորս ուժերի ընդհանուր կարծիքը”,-շեշտեց նա:  ”Ժառանգության” առաջնորդը համոզմունք հայտնեց, որ պետք է ոչ միայն քառյակի ղեկավարները հանդիպեն, այլ լինի միասնական համագործակցություն՝ քաղաքական տարբեր ուժերի ու քաղաքացիական նախաձեռնությունների միջև: ”Պարոն Տեր-Պետրոսյանի ու պարոն Ծառուկյանի հետ հանդիպումների միջոցով ակնհայտ է, որ գորիծչները և անկեղծ են, որ իրենք ուզում են փոփոխություն, որ դժվարանում են ժամկետների շուրջ պայմանավորվել, բայց միասին գործելու ու օրակարգ ընդլայնելու հանձնառությունը կա”:

Այլ մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ