20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 5, 2014

ԱԱ-2014. Գերմանիայի հավաքականը ռեկորդ սահմանեց մրցաշարում

Գերմանիայի հավաքականը, հաղթեց Ֆրանսիային, ռեկորդ սահմանեց աշխարհի առաջնություններում: Հավաքականը 4 անգամ անընդմեջ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Վերջին անգամ գերմանացիներին չէր հաջողվել դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ 1998 թ.-ին, երբ գերմանացիները 0-3 hաշվով պարտվեցին խորվաթներին: Հիշեցնենք, որ ¼ եզրափակչում գերմանացիները 1-0 hաշվով հաղթեցին ֆրանսիացիներին:  

Գործարարները հարկային դաշտում նախկինում էլ են եղել /վիդեո/

”Գործարարները հարկային դաշտում նախկինում էլ են եղել, խոսքն այն մասին է, որ հարկային դաշտում մենք բարեփոխումների ծրագիր ունենք, և այդ ծրագրի շրջանակում մենք բարձրացնում ենք հարկային կարգապահությունը բիզնեսի մոտ”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ ի պատասխան հարցի, թե արդեն մեկ ամիս է անցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի տված ժամկետից, որ գործարարները դուրս գան […]

Այսօր շաբաթ է, ի՞նչ տոն. Henaran.am-ի հարցախույզը/վիդեո/

Պատմության դասերից հիշում եմ, թե ինչպես էին Խորհրդային Հայաստանում նշել Սահմանադրության օրը: Բացի դրանից էլ, մեծերը պատմում էին իրենց “մայովկա”-ների, “Կոնստիտուցիա”-ի օրը: Henaran.am-ը փորձեց Երեւանի բնակիչներից պարզել, թե ինչպես են նշելու Սահմանադրության տոնը: Ի զարմանս մեզ, հարցվողներից մի մասը չգիտեին, թե հուլիսի 5-ը ինչ օր է: Ոմանք էլ պարզապես իրենց տեսակետն էին արտահայտում ու երբ […]

Նախարարները կատարում են վարչապետի հանձնարարականը /ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մեկնել է Տավուշի մարզ: Նրան ուղեկցում են Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:  3 լրատվամիջոցների հետ զրույցում Գագիկ Խաչատրյանն ասաց, որ  իրենք մեկնում են սահմանամերձ գյուղեր՝ ծանոթանալու այնտեղի բնակչության խնդիրներին։ Նրանք այսօվա ընթացքում կայցելեն երեք գյուղ։ Հետաքրքրվեցինք՝ […]

Հայտնի է Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը և մենամարտի օրը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 27-ին: Boxing News-ը հայտնում է, որ մենամարտ կկայանա Գերմանիայում, իսկ Աբրահամի մրցակիցը կլինի բրիտանացի Փոլ Սմիթը: ”Աբրահամը մեծ սխալ է թույլ տվել՝ ընտրելով ինձ: Նա անցկացրել է բազմաթիվ ծանր մենամարտեր: Ֆրոչը 2010-ին ցույց տվեց, թե ինչպես է պետք մենամարտել Աբրահամի դեմ: Նրա դեմ մենամարտը […]

Գալուստ Սահակյանի պատվիրակությունը մեկնում է

Հուլիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության  Դաշնային ժողովի   Պետական  Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը,   ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, պատգամավորներ Աշոտ […]

Կիսելյովի դեմ քրեական գործ է հարուցվել

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը քրեական գործ է վարում ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի նկատմամբ` ահաբեկչության ֆինանսավորման և ահաբեկչական կազմավորումներին աջակցելու գործով: Այս մասին գրված է Газета.ru կայքում: Ուկրաինայի Անվտանգության ծառայության պետը ասել է.’’Ուկրաինայում ահաբեկչության կազմակերպիչներն ու ֆինանսավորողներն այսօր ո´չ միայն կասկածյալ են հանդիսանում, այլև՝ նրանց նկատմամբ, այդ թվում` տվյալ տեղեկատվական գործակալության ղեկավարի նկատմամբ, հետաքննություն է անցկացվում` ահաբեկչության […]

ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին

 Հուլիսի 4-ին նշվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը, որը նաեւ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օրն է: Եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնելու օրը նշում է մի ճգնավորի կողմից Սրբի աճյունը աստվածային հայտնությամբ գտնելուց հետո: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը իրականացրին մի շարք միջոցառումներ՝ նվիրված Սուրբ Գրիգոր […]

՛՛Հանրահավաքն էլ բազմամարդ չի լինի՛՛

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների՝ քառյակի համատեղ աշնանային հանրահավաքը բազմամարդ կլինի: ՛՛Որովհետև այս կուսակցությունների վարկանիշները բավական ցածր են, որովհետև կռվից հետո չպիտի բռունցքեր կիրառել, որովհետև պետք էր մասնակցել ընտրություններին, ընտրություններին իրենց ցույց տային, հավաքեին անհրաժեշտ բազան՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ նրա՝ եթե ընտրությունների ժամանակ չստացվեց, ապա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի