18 Մայիսի, Saturday, 2024
KFC

՛՛Հանրահավաքն էլ բազմամարդ չի լինի՛՛

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների՝ քառյակի համատեղ աշնանային հանրահավաքը բազմամարդ կլինի: ՛՛Որովհետև այս կուսակցությունների վարկանիշները բավական ցածր են, որովհետև կռվից հետո չպիտի բռունցքեր կիրառել, որովհետև պետք էր մասնակցել ընտրություններին, ընտրություններին իրենց ցույց տային, հավաքեին անհրաժեշտ բազան՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ նրա՝ եթե ընտրությունների ժամանակ չստացվեց, ապա անմիջապես ընտրություններից հետո պետք էր գործել: 

Մեր դիտարկմանը, որ հիմա են միասնական գործում, նա արձագանքեց. ՛՛Ուշ է, միասնականը կապ չունի: Լինի միասնական, թե ոչ միասնական, նրանք միասին էլ լուրջ ուժ չեն ներկայացնում, հետևաբար և չի ստացվի ոչինչ՛՛:

Հարցին, թե այն, որ հասարակությունը դժգոհ է իր սոցիալական վիճակից ու դրանում մեղադրում է իշխանություններին, արդյոք հրապարակ գնալու պատճառ չի հանդիսանա, Իսկանդարյանը պատասխանեց. ՛՛Դուք ուզում եք գնել ինքնաթիռ, բայց այն չի առաջրկվում խանութում, ձեզ խիստ անհրաժեշտ է ամեն օր կերակրվել ինչ-որ ուտելիքով, որը չի վաճառվում, դրանում է և խնդիրը, որ ընդդիմության պահանջարկը մեր երկրում ահռելի է, սակայն առաջարկ չկա: Քաղաքականությունը շուկա է, այնտեղ կա առաջարկ և պահանջարկ՛՛: Քաղաքագետը համաձայն է՝ հասարակությունն իսկապես վատ է արձագանքում իշխանությունների յուրաքանչյուր քայլին, ամեն ինչը  վերածվում է քաղաքական ՛՛տուրուդմփոցի՛՛: ՛՛Սա ցույց է տալիս, որ հասարակական դժգոհությունը շատ մեծ է, սակայն որպեսզի սոցիալական ու հասարակական դժգոհությունը վերածվեն քաղաքական դժգոհության, նրան անհրաժեշտ է քաղաքական ալիք, որը պետք է քաղաքական գործիչներն առաջարկեն՛՛,-նկատեց Իսկանդարյանը:

Վերջինիս կարծիքով՝ մարդիկ արդեն հոգնել են 25 տարի շարունակ նույն քաղաքական գործիչներին տեսնել, նոր ընդդիմություն չտեսնել ու նույն հայտարարությունները լսել բոյկոտի մասին: ՛՛Դրա փոխարեն պետք է ինչճոր առաջարկ ներկայացվի, և քանի դեռ այդ առաջարկը չկա, կմնա այնպես, ինչպես կա՝ սոցիալական դժգոհությունը կմնա, իսկ քաղաքական նրբերանգ այն չի ստանա՛՛,-եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ