07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախարարները կատարում են վարչապետի հանձնարարականը /ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մեկնել է Տավուշի մարզ: Նրան ուղեկցում են Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:  3 լրատվամիջոցների հետ զրույցում Գագիկ Խաչատրյանն ասաց, որ  իրենք մեկնում են սահմանամերձ գյուղեր՝ ծանոթանալու այնտեղի բնակչության խնդիրներին։ Նրանք այսօվա ընթացքում կայցելեն երեք գյուղ։

Հետաքրքրվեցինք՝ վարչապետի հանձնարարականն են իրականացնում, ով հորդորել էր յուրաքանչյուր ամիս այցելել մարզեր, ինչին նախարարը պատասխանեց. ՛՛Իհարկե, բնականաբար, վարչապետի ծրագրի շրջանակներում մենք այցելում ենք սահմանային գյուղեր՝ ճշտելու իրավիճակը, մի շարք հարցեր, թե ինչ օգնություն է անհրաժեշտ սահմանային գյուղերին ցուցաբերել, մարզում ինչ պրոբլեմներ կան, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ են մասնակցում, որպեսզի կարողանանք հասկանանք, թե ինչ պետք է անել լարցուցիչ, որպեսզի մեր բնակչությանը օգուտ տանք՛՛։

Henaran.am-ի հարցին՝  Տավուշի մարզի սհմանամերձ գյուղեր այցելության պատճառը վերջին օրերում սահմանին նկատվող լարվածությունն է, նախարարը բացասական պատասխա տվեց:  

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ