19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Կիսելյովի դեմ քրեական գործ է հարուցվել

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը քրեական գործ է վարում ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի նկատմամբ` ահաբեկչության ֆինանսավորման և ահաբեկչական կազմավորումներին աջակցելու գործով: Այս մասին գրված է Газета.ru կայքում:

Ուկրաինայի Անվտանգության ծառայության պետը ասել է.’’Ուկրաինայում ահաբեկչության կազմակերպիչներն ու ֆինանսավորողներն այսօր ո´չ միայն կասկածյալ են հանդիսանում, այլև՝ նրանց նկատմամբ, այդ թվում` տվյալ տեղեկատվական գործակալության ղեկավարի նկատմամբ, հետաքննություն է անցկացվում` ահաբեկչության ֆինանսավորման և ահաբեկչական գործունեությանը աջակցելու մասին հոդվածով’’:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովը հայտնվել էր Եվրամիության պատժամիջոցների ցուցակում՝ կապված Ղրիմի իրադարձությունների հետ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուս ժողովրդի հետ ’’ուղիղ գծերից’’ մեկի ժամանակ նա իր անհանգստությունն էր հայտնել այն հարցով, թե Արևմուտքը  ‘’երկիրը շրջանակի մեջ է վերցրել’’: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ