18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Այսօր շաբաթ է, ի՞նչ տոն. Henaran.am-ի հարցախույզը/վիդեո/

Պատմության դասերից հիշում եմ, թե ինչպես էին Խորհրդային Հայաստանում նշել Սահմանադրության օրը: Բացի դրանից էլ, մեծերը պատմում էին իրենց “մայովկա”-ների, “Կոնստիտուցիա”-ի օրը:

Henaran.am-ը փորձեց Երեւանի բնակիչներից պարզել, թե ինչպես են նշելու Սահմանադրության տոնը: Ի զարմանս մեզ, հարցվողներից մի մասը չգիտեին, թե հուլիսի 5-ը ինչ օր է: Ոմանք էլ պարզապես իրենց տեսակետն էին արտահայտում ու երբ իմանալով, որ տեսաձայնագրվում էին՝ խնդրում էին ջնջել:

Մեր այն դիտարկմանը, որ ըստ Հայաստանի Մայր օրենքի՝ յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, հարցվողները պատասխանեցին՝ իսկ Սահմանադրությո՞ւնդ գործում է քո երկրում:

Հարգելով մեր զրուցակիցների սահմանադրական իրավունքը՝ բնականաբար, տեղում նրանց աչքի առաջ ջնջեցինք տեսագրությունը: Արձանագրենք նաեւ, որ երիտասարդները ավելի իրազեկ էին, քան ավագ սերնդի ներկայացուցիչները:

Ընդհանուր առմամբ ՝ հուլիսի 5-ին տոնական տրամադրություն չկա:

Ո՞վ է մեղավոր: Էլի մեղքը գցե՞նք Սահմանադրության վրա: Իսկ գուցե մեղավորություն ունեն պետական գերատեսչությունները, որ պատշաճ մակարդակով չեն կազմակերպում տոնական միջոցառումներ: Կամ գուցե մենք բոլորս ենք մեղավոր, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, որոնք չենք կիրառում Սահմանադրությամբ մեզ վերապահված իրավունքները…

Դիտեք նաեւ տեսանյութը:

Հակոբ Ասլանյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ