11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին

 Հուլիսի 4-ին նշվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը, որը նաեւ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օրն է: Եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնելու օրը նշում է մի ճգնավորի կողմից Սրբի աճյունը աստվածային հայտնությամբ գտնելուց հետո:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը իրականացրին մի շարք միջոցառումներ՝ նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին։

Երիտասարդներին ողջունեց Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը, ով բարձր գնահատեց նրանց մասնակացությունը հոգեւոր միջոցառումներին: Տեր Հակոբը խոսեց Գրիգոր Լուսավորչի մասին, բացատրեց տոնի խորհուրդը:

Միջոցառման ընթացքում Երեւանի Մայր եկեղեցուց հոգեւորականի ուղեկցությամբ երիտասարդների եւ հավատացյալների մի խումբ ուղեւորվեց Խոր Վիրապ, որտեղ տեղի ունեցան ժամերգություն եւ կանթեղի վառում, ապա՝ վերադարձ դեպի Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի: Այստեղ հոգեւորականների դասը, համայնքի անդամները դիմավորեցին Խոր Վիրապից բերված կանթեղը եւ թափորով շարժվեցին դեպի Մայր եկեղեցի:

Կանթեղի լույսով վառվեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների ամպհովանու գլխավոր կանթեղը եւ Խորանի մոմերը, կատարվեց Նախատոնակ եւ մասնակիցների օրհնության կարգ:

Միջոցառումն ավարտվեց «Հավատամք՚ հոգեւոր կենտրոնի «Հավատամք՚ երգչախմբի եւ պարախմբի, նաեւ այլ խմբերի տոնական համերգով:

 

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ