08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 22, 2014

ԿԲ-ն կհրապարակի ”Գնաճի հաշվետվությունը”

Մայիսի 23-ին հրապարակվելու է 2014 թ. 2-րդ եռամսյակի ”Գնաճի հաշվետվությունը”, որում ներառված է նաեւ ընթացիկ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Ծրագիրը ենթադրում է 2-րդ եռամսյակում առավել ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն, քանի որ գնաճը եւ տնտեսական ակտիվությունը գնահատվում են ավելի ցածր, քան ԿԲ նախկին կանխատեսումներն էին: ԿԲ-ն ս/թ մայիսի 13-ին արդեն իսկ իջեցրել է վերաֆինասավորման տոկոսադրույքը 0.25 կետով՝ […]

Օգնել է, որ մարմնավաճառները հասնեն իրենց մուրազին. Ժամանակ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Բավական Խաչատրյանի գործով դատական քննությունը: Թեմային անդրադարձել է “Ժամանակ”-ը: 36-ամյա Բավական Խաչատրյանը մեղադրվում է թրաֆիքինգի եւ թրաֆիքինգի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 34-132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով: Խաչատրյանը գտնվում է կալանքի տակ: Ըստ մեղադրանքի՝ Բավականը, ներկայանալով […]

ԲՀԿ-ն այլընտրանքի առաջ. 168 ժամ

Խորհրդարանական քառյակն այսօր վերջնականապես կհստակեցնի իր միասնական դիրքորոշումը կառավարության ծրագրի նկատմամբ: Ըստ “168 ժամ”ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ “Ժառանգությունը” լինելով ընդդիմադիր խմբակցություններ` չեն կարող կողմ լինել այդ ծրագրին, եւ պետք է դեմ քվեարկեն: Մի փոքր այլ է ԲՀԿ-ի իրավիճակը. ԲՀԿ-ականների մեծ մասը չի կարող դեմ քվեարկել Հովիկ Աբրահամյանի ծրագրին, քանի որ տարբեր թելերով կապված է նրա հետ, […]

Սաղ կոչում ունեցողները աստղե՞ր են իջեցնում երկնքից. Ժամանակ

“Ժամանակ”-ը զրուցել է  երգիչ Թաթուլ Ավոյանի հետ: –Արդեն մի քանի օր է՝ համացանցում տարածվել են լուրեր, որ Ձեզ վաստակավորի կոչում են տալու: Տեղյա՞կ եք: -Ես ոչ մի բանից խաբար եմ չեմ, վաստակավոր տալ-չտալով չէ, որ պաշտոնս պետք է բարձրանա, ինձ ժողովուրդը ճանաչում, սիրում է, հերիք է: Ժողովրդական կոչումը որն է, եթե ժողովուրդը քեզ ճանաչում, սիրում […]

Արսեն Ջուլֆալակյանը` հոր առողջական վիճակի մասին

Ինչպես հայտնել էինք, Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն առողջական խնդիրների պատճառով  մայիսի 20-ին տեղափոխվել է ”Նաիրի” բժշկական կենտրոն: Լևոն Ջուլֆալակյանի որդին` Արսեն Ջուլֆալակյանը, իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնում է, որ վտանգավոր ոչինչ չկա: ”Լևոն Ջուլֆալակյանի առողջական վիճակի մասին այսօր մամուլում տարածված լուրերի հետ կապված տեղեկացնեմ, ոչ մի վտանգավոր […]

Յուվեցի Կարոյի փեսայի ճանապարհ փակողները ջավախքցիներ են. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի,  մայիսի 17-ին Վերնիսաժի հարակից տարածքում հնչած կրակոցների հետեւանքով Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ “Յուվեցի Կարոյի” թոռնիկը՝ 2 տարեկան 8 ամսական Լիլի Առաքելյանը սթերս է տարել եւ դեպքից հետո չի խոսում։ Երեկ  հայտնի դարձավ, որ երեխային բժշկական օգնության ցուցաբերման նպատակով տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ։ Իսկ պատգամավորի փեսայի՝ Գոռ Առաքելյանի ճանապարհը փակած Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր […]

Կուսակցությունները գոյատեւման պայքարի են դուրս գալու. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհի” հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Մինասյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքին:        Նոր կառավարության ձեւավորման գործընթացը ազդեցություն է թողել ներքաղաքական դաշտի վրա. “Ինչպես հայտնի է, նոր կառավարության ձեւավորման հետեւանքով ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից: Այդ քաղաքական ուժի հետագա ճակատագիրն այնքան էլ պարզ չէ:    Զարգացումներ կլինեն նաեւ հունիսի վերջին: “Ժառանգություն” կուսակցության համագումարի արդյունքում հնարավոր […]

Ընդդիմություն չկա. 168 ժամ

“168 ժամ”-ը իր խմբագրականում գրում է.  “Ազգային ժողովում կառավարության ծրագրի երկօրյա քննարկումները ցույց տվեցին, որ Հայաստանն իսկապես աղքատ երկիր է։ Ողորմելի աղքատ։ Խոսքն ամենեւին ծրագրում ներկայացված բյուջետային միջոցների սղության, օգտակար հանածոների բացակայության մասին չէ։ Հայաստանն այն քիչ թվով երկրներից է, որն արդեն համարյա պաշտոնապես չունի նաեւ ընդդիմություն։ Այսինքն՝ մտածող մարդիկ։ Իշխանությունից տարբեր կերպ մտածող մարդիկ։ […]

Չեն հավատում Կենտրոնական բանկին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ՀՀ ֆինանսների նախարարությունը վերապահումներ ունի ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած 2014 թվականի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ։ Այդ վերապահումները ֆիննախը կներկայացնի կառավարության այսօրվա նիստում։ Ֆիննախը չի հավատում ԿԲ-ի այն կանխատեսումներին, թե այս տարի կարձանագրվի 5.8 տոկոս տնտեսական աճ։ Այս ցուցանիշը ֆիննախը գնահատել է որպես “լավատեսական”։  Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի