Կուսակցությունները գոյատեւման պայքարի են դուրս գալու. Հայոց աշխարհ
“Հայոց աշխարհի” հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Մինասյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքին:
Նոր կառավարության ձեւավորման գործընթացը ազդեցություն է թողել ներքաղաքական դաշտի վրա. “Ինչպես հայտնի է, նոր կառավարության ձեւավորման հետեւանքով ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից: Այդ քաղաքական ուժի հետագա ճակատագիրն այնքան էլ պարզ չէ:
Զարգացումներ կլինեն նաեւ հունիսի վերջին: “Ժառանգություն” կուսակցության համագումարի արդյունքում հնարավոր է, որ այդ քաղաքական ուժը կառուցվածքային եւ կադրային որոշ փոփոխությունների ենթարկվի: “Ժառանգության” ներկայացուցիչների կողմից այժմ տարբեր մեկնաբանություններ են հնչում, սակայն դրանց ընդհանուր տրամաբանությունը հասկանալի է. եթե չլինի որեւէ ֆորսմաժորային իրավիճակ, հազիվ թե մոտակա տարիներին հանրապետականների գերիշխանության պարագայում մեր երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքում ակտիվություն նկատվի”:
Ս.Մինասյանը կարծում է, որ առաջիկա տարիներին բոլոր կուսակցությունները քաղաքական դաշտում ստիպված կլինեն գոյատեւման խնդիր լուծել. “Միայն այն կուսակցությունները, որոնք խորհրդարանում են, որոշ երաշխիքներ ունեն, որ առնվազն մինչեւ 2017 թվականը քաղաքական դաշտում կերեւան, սակայն դա չի նշանակում, որ քաղաքական առումով նրանք իսկապես հնարավորություն կունենան ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Միակ բացառությունը երեւի թե “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն է, որը պահպանում է ե՛ւ իր մարզային կառույցները, ե՛ւ իր տնտեսական ու քաղաքական ազդեցությունը”:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: