15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սաղ կոչում ունեցողները աստղե՞ր են իջեցնում երկնքից. Ժամանակ

“Ժամանակ”-ը զրուցել է  երգիչ Թաթուլ Ավոյանի հետ:

Արդեն մի քանի օր է՝ համացանցում տարածվել են լուրեր, որ Ձեզ վաստակավորի կոչում են տալու: Տեղյա՞կ եք:
-Ես ոչ մի բանից խաբար եմ չեմ, վաստակավոր տալ-չտալով չէ, որ պաշտոնս պետք է բարձրանա, ինձ ժողովուրդը ճանաչում, սիրում է, հերիք է: Ժողովրդական կոչումը որն է, եթե ժողովուրդը քեզ ճանաչում, սիրում է, ուրեմն լավ ա, էլի, էլ ինչ կոչումի մասին է խոսքը: Կտան՝ կտան, չեն տա, ես ընդհանրապես դրա մասին չեմ մտածում եւ չեմ էլ մտածի: Ինչի սաղ կոչում ունեցողները աստղեր են իջեցնում երկնքից կամ վարդեր բերում պարտեզի՞ց, չկա տենց բան, ամեն մարդ թող ինքն իր գործով զբաղվի, իրար չնախանձեն, սիրով ապրեն, ոչ թե իրար քարկոծենք, այլ հարգենք իրար ու ընդունենք:

Իսկ ո՞վ է Ձեր երգերի սպառողը, քաղաքական գործիչներից ովքե՞ր են ավելի շատ սիրում:
-Սխալ հարց եք տալիս, ոչ թե ովքեր են, այլ ամբողջ ժողովուրդն է, իհարկե ոչ բոլորը…

Իսկ քաղաքական գործիչների՞ց ովքեր են, որ Ձեր երկրպագուն են, ասում են, որ դուք վաստակավորի եք արժանի:
-Տենց որ ասեմ անհատական գալիս են, երեւի սուտ կլինի: Ասենք՝ քաղաքապետարանն է մի բան ուզում ձեռնարկել, գալիս են, անում են, ՀՀԿ կլինի, բոլորը գալիս են, բայց անհատական չէի ասի, թե գալիս են:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ