08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 22, 2014

Քաղաքական թշնամանքը ոչ մի տեղ չտանող ուղի է. Հերմինե Նաղդալյան

  -Տիկին Նաղդալյան երկու օր շարունակ ԱԺ-ում բավական ակտիվ  ընթացան կառավարության ծրագրի քննարկումները, 34 պատգամավոր հարցեր ուղղեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ինչն աննախադեպ էր. Ձեր հետևությունները քննարկման ընթացքից և դահլիճում տիրող մթնոլորտից.   -Նախ կուզեի ընդգծել վարչապետի հանդուրժողական կեցվածքը բոլոր այդ հարցերին պատասխանելիս՝ առանց մեծամտության, ամբիցիաների և ինքնասիրահարվածության, համախմբման և հանդուրժողականության ճանապարհով ընթանալու, բոլոր կարծիքները, խորհուրդները […]

Գյումրուց՝ Կրակով

Լեհական կողմի հրավերով աշխատանքային այցով Կրակովում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով երեկ հանդիպեց Կրակովի քաղաքապետ Յացեկ Մախրովսկու հետ: Հանդիպման ընթացքում Յացեկ Մախրովսկին ողջունեց Սամվել Բալասանյանին և ներկայացրեց իրենց քաղաքի պատմությունը, ներկա վիճակը, ինչպես նաև հայտնեց տեղեկություններ Կրակովի հայ համայնքի գործունեության մասին:  Պատասխան խոսքում Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց իր լեհ գործընկերոջը ընդունելության և երկու քաղաքների միջև հարաբերությունների խորացման պատրաստակամության համար, ինչպես […]

Կրակոցներ սրճարանի հարեւանությամբ. գործարարը մահացել է հիվանդանոցում /վիդեո/

Մայիսի 21-ին երեկոյան Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում` սրճարանի հարևանությամբ կրակել են գործարար, 3 շուկաների սեփականատեր Սերգեյ Բրուդնիի ուղղությամբ: Այդ պահին Բրուդնին հանդիպման էր՝ գործընկերոջ՝ Եվգենի Ռեմեզովի հետ: Բրուդնին վիրավորվել է մեջքի և պարանոցի շրջանում: Ծնոտի շրջանում վիրավորվել է նաև Ռեմեզովը: Սերգեյ Բրուդնին մահացել է հիվանդանոցում, իսկ Ռեմեզովը ենթարկվել է վիրահատության: Ենթադրվում է, որ կրակել են շենքից:

Նորաստեղծ էկոակումբներ

Արագածոտնի մարզի Աշտարակի, Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների համայնքներում ”Մի հակադրվիր բնությանը, քանզի այն քեզ կհակադրվի” ծրագրի շրջանակներում ստեղծվել են էկոակումբներ, որոնց անդամները վեր են հանում իրենց բնակավայրերի բնապահպանական, էկոբազմազանության խնդիրները և աշխատում դրանց լուծման ուղղությամբ։ Ծրագիրն իրականացնում է ”Մարդկային ռեսուրսների զարգացման Արագածոտնի մարզային կենտրոն” ՀԿ-ն՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ […]

Հովիկ Աբրահամյանը՝ Շարլ Ազնավուրին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ 90-ամյա հոբելյանի առթիվ Սիրելի´ Շառլ Ազնավուր, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ: Ձեր ստեղծագործություններն ու հայրենասիրական կեցվածքը սերնդեսերունդ ոգևորել ու հիացրել են միլիոնավոր մարդկանց: Մենք հպարտանում ենք  բացառիկ արվեստագետի և մեծ հայի Ձեր տեսակով, ով բարձր է պահում աշխարհում հայի անունն ու պատիվը: […]

Արաս Օզբիլիսի տրանսֆերի գործարքը կհայտնվի դատարանում

  Հայտնի ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկի ընկերությունը կդիմի շվեյցարական դատարան ընդդեմ Կրասնոդարի ”Կուբանի”` ակումբին մեղադրելով 2013թ.-ին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի` ”Սպարտակ” տեղափոխության գործարքի ընթացքում խարդախություններ իրականացնելու մեջ: Այդ մասին Итар-Тасс-ին հայտնել է Դմիտրի Սելյուկը: ”Դատական հայց շվեյցարական դատարան կներկայացնենք հունիսին”,-տեղեկացրել է գործակալը: Սելյուկը հայտնել է, որ մինչև ֆուտբոլիստի ”Սպարտակ” տեղափոխվելն իր ընկերությանն է պատկանել […]

Գիշերը շփման գծում լարված է եղել՝ դիվերսիոն հարձակման փորձ

Նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում դիպուկահար կրակոցով հայ զինծառայողին խոցելուց հետո, մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հակառակորդը նույն ուղղությամբ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, հակառակորդին պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ըստ նախնական […]

Անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 22-26-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 22-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա՝ 3-5 աստիճանով: Երևանում` Մայիսի 22-26-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի