Գյումրուց՝ Կրակով
Լեհական կողմի հրավերով աշխատանքային այցով Կրակովում է Գյումրու քաղաքապետ Սամվել
Բալասանյանը, ով երեկ հանդիպեց Կրակովի քաղաքապետ Յացեկ Մախրովսկու հետ: Հանդիպման
ընթացքում Յացեկ Մախրովսկին ողջունեց Սամվել Բալասանյանին և ներկայացրեց իրենց քաղաքի
պատմությունը, ներկա վիճակը, ինչպես նաև հայտնեց տեղեկություններ Կրակովի հայ համայնքի
գործունեության մասին:
Պատասխան խոսքում Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց իր լեհ գործընկերոջը
ընդունելության և երկու քաղաքների միջև հարաբերությունների խորացման պատրաստակամության համար,
ինչպես նաև ներկայացրեց Գյումրի քաղաքի պատմությունն ու սոցիալ-տնտեսական ներկա վիճակը:
Այնուհետև կողմերը քննարկեցին զբոսաշրջության, սպորտի, մշակույթի, քաղաքաշինության և
տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես
նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանը
հրավիրեց Յացեկ Մախրովսկուն իրեն հարմար ժամանակ այցելել Գյումրի, ինչը և ընդունվեց Կրակովի
քաղաքապետի կողմից:
Գյումրու քաղաքապետի աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են այլ հանդիպումներ ևս: