08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 22, 2014

Վարչապետը շնորհակալ է հասկացողներին

Ազգային ժողովի հարգարժան նախագահ, փոխնախագահներ, հարգելի պատգամավորներ,   նախևառաջ ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր այն պատգամավորներին, ովքեր շահագրգիռ ելույթ ունեցան ծրագրի վերաբեյալ: Շահագրգիռ ասելով ես երբեք նկատի չունեմ գովաբանական: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ առողջ քննադատությունը և կառուցողական ընդդիմությունն ամրապնդում է երկիրը, ուժեղացնում է կառավարությանը: Ակնհայտ է, որ տարբեր քաղաքական ուժեր ունեն […]

Պաշտպանության նախարարը ծնկաչոք և կիսամերկ վիճակում ներողություն է խնդրում Ուկրաինայից/վիդեո/

Ուկրաինական Դոնբասում հռչակված ինքնիշխան հանրապետության պաշտպանության նախարար Իգոր Խակիմզյանովը հարցաքննության ժամանակ ներողություն է խնդրել ողջ Ուկրաինայից: ”Ներողություն եմ խնդրում ուկրաինական ժողովրդից երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու փորձի համար: Պատրաստ եմ պատասխանատվություն կրել կատարած հանցագործության համար”,-նշում է գործիչը տարածված տեսանյութում: Հիշեցնենք, որ Ուկրաինայի արևելքում շարունակվում են բախումները ուժայինների և անջատողականների միջև:

Կառավարության ծրագիրն ընդունվեց. գործարար պատգամավորը լքեց խմբակցությունը

Քիչ առաջ Ազգային ժողովը  70 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայներով կողմ քվեարկեց Կառավարության ծրագրին: Նշենք, որ ոչ իշխանական չորս խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, իսկ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ու ՛՛Ժառանգությունից՛՛ Ալեքսանդր Արզումանյանը ձեռնպահ քվեարկեցին: ՕԵԿ-ը ևս չմասնակցեց քվեարկությանը, իսկ խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանը հայտարարեց, որ դիմում է գրել, դուրս է գալիս խմբակցությունից ու կողմ […]

Ընթացք է ստանում քաղաքական աղանդավորությունը

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց, թե ծրագիրը հնարավորինս արտացոլել է այն մարտահրավերների հայեցակարգային լուծումները, որոնք թույլ կտան առաջիկա տարիների համար ամուր հիմքեր և առաջընթաց ապահովել։ Ըստ նրա՝  առանաձնահատկությունն այս անգամ այն է, որ ՀՀԿ-ն միայնակ է ստանձնել երկրի զարգացման պատասխանատվությունը։ Խոսելով երկրում առկա ստվերի մասին՝ նա ասաց. ՛՛Իսկ ո՞ր երկրում չկա […]

Նորանշանակ նախարարի ունեցվածքի արմատները

 ՛՛Բամբասանք է, որևէ փաստ հնչե՞ց, թող փաստերով խոսեն: Ես բամբասանքներին չեմ պատասխանում՛՛,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրևույցում ասաց Արդարադատության նորանշանակ նախարար  Հովհաննես Մանուկյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը նախարարի ունեցվածքի մասին: ՛՛Բայց ինչո՞ւ պիտի ունեցվածք չունենամ, մանավանդ, որ 43 տարեկան եմ, ունեմ բարձրագույն կրթություն, վատ մասնագետ չեմ եղել, աշխատել եմ բազում ոլորտներում՝ […]

Ինչ է նշանակում պարտադիր, բայց ոչ պարտադրված

”Իհարկե, այդ բառերի մեջ կա տարբերություն, բայց կարծում եմ, որ ձեզ ավելի շատ հետաքրքրում է այդ բառերի նմանությունը”,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ոչ պարտադրված, բայց պարտադիր լինելու բառերի մասին: ՛՛Իմ խորին համոզմամբ վարչապետը նկատի ունի հետևյալը. բանն այն է, որ մենք պետք է գտնենք լուծում, որպեսզի […]

Ջուր չի լինելու

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման  աշխատանքների հետ կապված՝ ս.թ. մայիսի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի`  9-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  “Երևան Ջուր” ՓԲԸ

Եթե կողմ քվեարկեին, ինձ համար այլևս ընդդիմություն չէին լինի

 ՛՛Որևէ անտրամաբանական մոտեցում այստեղ չեմ տեսնում: Ընդդիմությունը, թերևս, կարելի է բաժանել երկու խմբի: Խումբ մեկ, որը քննադատում է ավելի շատ նախընտրական ոճի, այսինքն կարևոր չեն փաստակները, կարևորը հնարավորինս շատ փնովի կառավարությանը՝ օգտագործելով ցանկացած գործիք և երկրորդ խումբը, որը փորձում է կոնստրուկտիվ կերպով հանսդես գալ, ինչը ամենևին չի նշանակում, որ փորձում են համագործակցել իշխանության հետ՛՛,-այսօր Ազգային […]

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է …

Մայիսի 21-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի “Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի” գործողությանը և “Վճռական աջակցություն”ձևաչափով իրականացվելիք առաքելությանը մասնակից երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով հերթական նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում անցկացված նախագահական ընտրությունների 1-ին փուլից հետո ստեղծված քաղաքական իրավիճակին, Աֆղանստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի