18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընթացք է ստանում քաղաքական աղանդավորությունը

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց, թե ծրագիրը հնարավորինս արտացոլել է այն մարտահրավերների հայեցակարգային լուծումները, որոնք թույլ կտան առաջիկա տարիների համար ամուր հիմքեր և առաջընթաց ապահովել։ Ըստ նրա՝  առանաձնահատկությունն այս անգամ այն է, որ ՀՀԿ-ն միայնակ է ստանձնել երկրի զարգացման պատասխանատվությունը։

Խոսելով երկրում առկա ստվերի մասին՝ նա ասաց. ՛՛Իսկ ո՞ր երկրում չկա ստվեր, կարո՞ղ եք նման երկիր գտնել, ուղղակի խնդիրը չափերի մեջ է: Առանց չափելու ստվերի թվեր եք ասում՛՛: Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ԱԺ-ում բիզնեսով զբաղվող պատգամավորներ չկա, այլ կան բաժնետերեր, ովքեր իրենց սեփականությունից եկամուտ են ստանում, ինչը չի հակասում Սահմանադրությանը:

Անդրադառնալով ընդդիմությանը՝ նա ասաց, որ ովքեր ասում են՝ վերահսկողական գործառույթները տվեք մեզ, պիտի հասկանան, թե դա ինչ պատասխանատվություն է իրենից ենթադրում: ՛՛Մենք մշատապես առաջարկել ենք բոլոր քաղական ուժերին միանալ կառավարությանը, վերցրեք ու համոզեք, որ մեզանից ավելի լավ կարող եք կառավարել, երբ տեսնենք, որ լավ եք կառավարում, վերահսկում էլ կտանք, ինչ է եղել՛՛։ ՛՛Երբևիցե չեք տեսնի ես կամ իմ կուսակցությունը որևէ անձի վիրավորենք, մենք միշտ հակադարձողի դերում ենք։ Բանաստեղծի խոսքերը մեջբերեմ. ՛՛Էստի աշեցեք, Սադայելը սկսել է Աստվածաշնչից օրինակներ բերել՛՛։ Մեզանում ընթացք է ստանում քաղաքական աղանդավորությունը՛՛,-նշեց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ