14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Նորանշանակ նախարարի ունեցվածքի արմատները

 ՛՛Բամբասանք է, որևէ փաստ հնչե՞ց, թող փաստերով խոսեն: Ես բամբասանքներին չեմ պատասխանում՛՛,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրևույցում ասաց Արդարադատության նորանշանակ նախարար  Հովհաննես Մանուկյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը նախարարի ունեցվածքի մասին:

՛՛Բայց ինչո՞ւ պիտի ունեցվածք չունենամ, մանավանդ, որ 43 տարեկան եմ, ունեմ բարձրագույն կրթություն, վատ մասնագետ չեմ եղել, աշխատել եմ բազում ոլորտներում՝ պառլամենտում, գործադիրում, դատական համակարգում, դիվանագիտական կորպուսում՛՛,-ասաց նա, ապա շեշտեց. ՛՛Ես որ խորանամ պիտի սկսեմ իմ թիֆլիսահայ տատիկի արմատներից, հետո պիտի գնամ Մուշից գաղթած իմ պապի արմատներին, որոնք բավակնին մեծահարուստ են եղել Արևմտյան Հայաստանում և գաղթելուց հետո այստեղ վատ չեն ապրել: Բնականաբար այդ ժառանգությունն իմ հորը, այնուհետև ինձ պիտի հասներ՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ