18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ է նշանակում պարտադիր, բայց ոչ պարտադրված

”Իհարկե, այդ բառերի մեջ կա տարբերություն, բայց կարծում եմ, որ ձեզ ավելի շատ հետաքրքրում է այդ բառերի նմանությունը”,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ոչ պարտադրված, բայց պարտադիր լինելու բառերի մասին:

՛՛Իմ խորին համոզմամբ վարչապետը նկատի ունի հետևյալը. բանն այն է, որ մենք պետք է գտնենք լուծում, որպեսզի հետագայում, երբ ժողովրդագրական պատկերը մեր երկրում փոխվի, կենսաթոշակառուները չհայտնվեն աղքատության շեմին: Պարզ է, որ մենք ունենալու ենք նման շրջաններ՛՛,-պարզաբանեց նախարարն ու հավելեց. ՛՛Պարտադիր նշանակում է, որ պետք է պարտադիր գտնվեն լուծումներ, ոչ պարտադրված նշանակում է, որ պետք է գտնվեն լուծումներ, որ երիտասարդը տեսնի` իր համար ճանապարհը դա է: Երիտասարդների գերակշիռ մասը պետք է համոզված լինեն, որ դա է ողջամիտ ճանապարհը՛՛:

Դավիթ Հարությունյանը շեշտեց՝  փորձ է արվելու հասնել այնպիսի մոդելի, երբ բոլորին պարզ կլինի, որ այս մոդելը այն մոդելն է, որը ուղղված է կոնկրետ շահերի պաշտպանությանը: ՛՛Բառախաղ չկա: Ես չեմ տիրապետում նման հմտության, ինչպես Նիկոլ Փաշինյանը: Երբ խոսքը վերաբերում է լուրջ ծրագրերի, բառախաղը չէ լավագույն միջոցը, այլ արտահայտելու սեփական դիրքորոշումը:

 Մենք հիմա փորձում ենք այնպիսի մոդել, որ մի կողմից հետ չկանգնենք այն քայլից, որի մասին հայտարարված է, մյուս կողմից` կարողանանք իրականացնել՛՛:,-եզրափակեց նա

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ