08 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Սրանք ամեն ինչ հարամողների փնթի խմբակ են․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սրանք ամեն ինչ հարամողների  փնթի խմբակ են
Դեկտեմբերի 7-ին էլ հերթական հարամությունն արեցին՝ Գյումրիում կազմակերպել հակաեկեղեցական իբր պատարագ։ Հարազարավոր գյումրեցիներ իրենց անձնական, մարդկային, ընտանեկան  սուգը, երկրաշարժի ժամանակ   զոհված իրենց հարազատների  կորստի սուգը  սրտներում, սրանց անբարո   գործողությունների  պատճառով  կրկնակի սուգ էին ապրում, կրկնակի ծանր զգացին իրենց հարազատների կորստյան ցավը։ Սրանք իրենց <պատարագով> կրկին  փորձեցին պղծել  Հայ Առաքելական եկեղեցին։
 Իրենց ծնկի գալը եւ դրանց մեռելային դեմքերը  իրականում այո, սրանց վախերի մասին էր։Որքան էլ թաքցնեն, ձեւ անեն, թե իրենց սրբապիղծի  կողքին են, հոգիների խորքում կա ահը, նայեք դրանց ծնկած դեմքերին, ամեն բան ակնհայտ է։
 Դրանք  նորից ու կրկին  մեռան Գյումրիում,   կրկին եւ նորից  կորցրին իրենց հոգին, կրկին եւ նորից  առերեսվեցին  իրենց սեւ գործին եւ, այո,  վախեցան։
Ասում եք՝ ինչու  է Աստված էս ամեն ինչը հանդուրժում։
Հարցնում եք՝ ինչու սրանք  չեն պատժվում։
Հարցնում եք՝ մինչեւ ե՞րբ են սրանք   շարունակելու իրենց սրբապիղծ վուայաժները մեր եկեղեցիներ եւ մեր երկրում։
Ասեմ՝  էս ամեն ինչը շարունակվելու է մինչ էն պահը
-երբ ՀՀ քաղաքացին միասնաբար  կսկսի սրանց չհանդուրժել
-երբ հայ մարդը, հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին կհասկանա, որ ինքը սովորական իրավիճակում չէ
 -կհասկանա, որ ինքը եւ իր պետությունը աննորմալ իրավիճակում է
– կհասկանա, որ միայն միասնական բռունցքով է հնարավոր այս  սրբապղծությունների դեմն առնել
– կհասկանա, որ միայն խոսքով չի գա հային փրկություն -կհասկանա, որ  միայն բանավոր ու գրավոր բողոքով չի գա հային փրկություն
-կհասկանա, որ խաչը զարդարանք չէ
– կհասկանա, որ աղոթքը  պետք է լինի ներսից
– կհասկանա, որ իր տունը ինքը պետք է մաքրի եւ ոչ օտարը, –
–կհասկանա, որ մյուռոնը ձեթայուղ չի
– կհասկանա, որ մոմ վառելը  կինոյում նկարվել չէ
– կհասկանա, որ  մեր երկրում իշխանությունը երբեք չի փոխվի ընտրությամբ,  էն էլ այն դեպքում, երբ  իշխող ղեկը օտարի, զավթիչի, փնթիի եւ հայատյացի ձեռքին է։
Կփոխվի իրավիճակը, երբ ԲՈԼՈՐԸ,ԲՈԼՈՐՍ,ԲՈԼՈՐԴ  հոգով, սրտով, մտքով եւ  գործով  ԿՈՒԶԵՔ, որ  փոխվի։
Այո, աստված նայում է  մեզ , բայց նայում  է ոչ թե վերեւից, այլ՝ մեր հոգիների խորքից, իմ հոգու խորքից, քո հոգու խորքից, յուրաքանչյուրիս հոգու խորքից։
 Որովհետեւ Աստված մեր մեջ է։
Նայեք ձեր հոգիներից ներս եւ  լսեք, թե ինչ է ասում Աստված։
Եւ՝ գործենք»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ