Եթե կողմ քվեարկեին, ինձ համար այլևս ընդդիմություն չէին լինի
՛՛Որևէ անտրամաբանական մոտեցում այստեղ չեմ տեսնում: Ընդդիմությունը, թերևս, կարելի է բաժանել երկու խմբի: Խումբ մեկ, որը քննադատում է ավելի շատ նախընտրական ոճի, այսինքն կարևոր չեն փաստակները, կարևորը հնարավորինս շատ փնովի կառավարությանը՝ օգտագործելով ցանկացած գործիք և երկրորդ խումբը, որը փորձում է կոնստրուկտիվ կերպով հանսդես գալ, ինչը ամենևին չի նշանակում, որ փորձում են համագործակցել իշխանության հետ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում, որ ԲՀԿ խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել Կառավարության ծրագրի քվարկությանը:
Հարությունյանն ասաց, որ ընդդիմության քննադատությանը կառավարության հանդեպ լինում է կոնստրուկտիվ և ոչ կոնստրուկտիվ, հիմնավորված կամ անհիմն, բայց ամբողջ աշխարհում ընդդիմության 99.9%-ը դեմ է քվեարկում բյուջեին և դեմ է քվերակում կառավարության ծրագրին: ՛՛Որովհետև ընդդիմությունը կարծում է, որ իրենք այդ ամենը ավելի լավ կարող են կյանքի կոչել, և եթե ընդդիմությունը կողմ քվեարկեր կառավարության ծրագրին, ինձ համար դա այլևս ընդդիմություն չէր կոչվի՛՛: Դավիթ Հարությունյանը նկատեց, որ կառավարությունն իր թիկունքում պետք է զգա առողջ ընդդիմության քննադատությանը, որը զգաստացնում է կառավարությանը: