Օգնել է, որ մարմնավաճառները հասնեն իրենց մուրազին. Ժամանակ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Բավական Խաչատրյանի գործով դատական քննությունը: Թեմային անդրադարձել է “Ժամանակ”-ը:
36-ամյա Բավական Խաչատրյանը մեղադրվում է թրաֆիքինգի եւ թրաֆիքինգի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 34-132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով: Խաչատրյանը գտնվում է կալանքի տակ:
Ըստ մեղադրանքի՝ Բավականը, ներկայանալով “Աննա” անունով, շահագործման նպատակով ՀՀ եւ ԼՂՀ տարբեր բնակավայրերից հավաքագրել է երիտասարդ կանանց ու կազմակերպել նրանց սեռական շահագործումը Արաբական Էմիրաթներում:
“Աննա”-Բավականը ընտրել է խոցելի կանանց՝ շատ երիտասարդ, վատ կողմնորոշվող, պարտքեր ունեցող:
Ոմանց խաբել է, թե ուղարկելու է Ամերիկա, բայց արդյունքում կանայք հայտնվել են Դուբայում:
Բավականը թրաֆիքինգով զբաղվող կազմակերպված խմբի անդամ է եղել՝ ըստ մեղադրանքի, այդ խմբի անդամ եղել նաեւ Բավականի քույրը: Դուբայ ուղարկվող յուրաքանչյուր մարմնավաճառուհու համար Բավականը ստացել է 600 դոլար:

Ըստ Բավականի, ինքը միամիտ կանանց չի ուղարկել Դուբայ, գնացողները եղել են մարմնավաճառներ, ովքեր իրենց կամքով են մեկնել Արաբական Էմիրաթներ, ցանկացել են այնտեղ զբաղվել իրենց նույն գործով: Բավականը հնարավորություն է տվել, որ այդ մարմնավաճառ կանայք “հասնեն իրենց մուրազին”:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: