23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արսեն Ջուլֆալակյանը` հոր առողջական վիճակի մասին

Ինչպես հայտնել էինք, Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն առողջական խնդիրների պատճառով  մայիսի 20-ին տեղափոխվել է ”Նաիրի” բժշկական կենտրոն:

Լևոն Ջուլֆալակյանի որդին` Արսեն Ջուլֆալակյանը, իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնում է, որ վտանգավոր ոչինչ չկա:

”Լևոն Ջուլֆալակյանի առողջական վիճակի մասին այսօր մամուլում տարածված լուրերի հետ կապված տեղեկացնեմ, ոչ մի վտանգավոր բան չկա։ Ուղղակի բարձրավանդակում գտնվելու և ծանրաբեռնված առօրեայի պատճառով՝ ճնշման տատանումներ էին եղել և ինքնացգացողության անկում։
Այժմ գտնվում է բժիշկների լուրջ հսկողության տակ և անցնում է պրոֆիլակտիկ–վերականգնողական պրոցեդուրաներ։Ուղղակի որոշ հանգիստ է պահանջվում։
Մեր ամբողջ ընտանիքի անունից շնորհակալ եմ ցուցաբերվող ուշադրության և անհանգստության համար։
Կրկնեմ, ոչ մի լուրջ խնդիր չկա”,-գրել է ըմբշամարտիկը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ