ԲՀԿ-ն այլընտրանքի առաջ. 168 ժամ
Խորհրդարանական քառյակն այսօր վերջնականապես կհստակեցնի իր միասնական դիրքորոշումը կառավարության ծրագրի նկատմամբ:
Ըստ “168 ժամ”ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ “Ժառանգությունը” լինելով ընդդիմադիր խմբակցություններ` չեն կարող կողմ լինել այդ ծրագրին, եւ պետք է դեմ քվեարկեն: Մի փոքր այլ է ԲՀԿ-ի իրավիճակը. ԲՀԿ-ականների մեծ մասը չի կարող դեմ քվեարկել Հովիկ Աբրահամյանի ծրագրին, քանի որ տարբեր թելերով կապված է նրա հետ, բայց քառյակում միասնությունը պահպանելու համար ստիպված կլինեն դեմ քվեարկելու որոշում կայացնել:
ԲՀԿ-ականները որպես, միջին տարբերակ` առաջարկում են քվեարկության բոյկոտը, որը, սակայն, չի ընդունվում մյուս երեքի կողմից, ովքեր ցանկանում են ի ցույց դնել իրենց ընդդիմություն լինելը: ՕԵԿ-ն էլ դեմ կքվեարկի, քանի որ չի ցանկանում առանձնապես տարբերվել քառյակից եւ նրանցից պակաս ընդդիմադիր երեւալ:
Ծրագիրն անցկացնելու համար, ըստ Սահմանադրության, պետք է 66 կողմ քվե, որը ՀՀԿ-ն կարող է շատ հեշտությամբ ապահովել:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: