09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

Սյունիքի մարզպետի առաջին խորհրդակցությունը

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մոտ ուրբաթ  օրը՝ հուլիսի 12-ին տեղի ունեցավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը եւ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Առաջին խորհրդակցությունն ուներ ոչ միայն ճանաչողական բնույթ, այլեւ որոշակիորեն նախանշվեցին առաջիկա անելիքները: Մարզպետը կարեւորեց մինչ այժմ կատարված աշխատանքները եւ ընդգծեց դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ հասցնելով դրանք որակական նոր մակարդակի: Մարզպետը կարեւորեց […]

Հանձնաժողովականները ծափահարեցին թեկնածուին /վիդեո/

Պռոշյանի գյուղապետ թեկնածու, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը կնոջ հետ քվեարկեց 26/02 ընտրատեղամասում: Երբ նա մտավ տեղամաս, հանձնաժողովի անդամները ծափահարեցին: Henaran.am-ի հետ զրույցում հանձնաժողովի անդամները ասացին, որ ոչ միտում չկար: “Մյուս երկու թեկնածուներն էլ այստեղ քվեարկեցին, նրանց մտնելուց էլ ծափահարեցինք”,-ասացին նրանք: Հիշեցնենք, որ գյուղապետի թեկնածուները երեքն են.  “ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն” ՓԲԸ  Գլխավոր մասնագետ, անկուսակցական […]

Փլուզում Երեւանում. Կենտրոնը հոսանքազրկվել է

Ըստ shamshyan.com-ի,  Երեւանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աղայան թիվ 19 հասցեի հարեւանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում փլուզում է տեղի ունեցել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման պատճառը ենթակայանի հարեւանությամբ եւ նշված շենքի արանքում կառուցվող առեւտրի սրահով ու գրասենյակային տարածքներով շենքի կառուցումն է, որի շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ շինարարների եւ նրանց պատվիրատուների ղամազության հետեւանքով մի […]

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության “Տոյոտան” Պռոշյանում է

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են: Բացի այն, որ ավտոմեքենաների շարժ է, առանձապես աչքի է զարնվում Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության ավտոմեքենան: Վերջինս գյուղում պտտվելուց հետո կայանում է ՀՅԴ գրասենյակի դիմաց: “Ինչ եք նկարում, մեքենա ա էլի, բարձրացեք վերեւ, Գալուստ Սահակյանի ավտոն նկարեք”,-Henaran.am-ի թղթակցին ասացին դաշնակցականները: Կես ժամ գյուղում պտտվելուց հետո այդպես էլ […]

Երեւանի քաղաքապետարանը “Ոսկե Ծիրանի” կողքին է

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ մասնակցել է  “Ոսկե ծիրան” միջազգային 10-րդ կինոփառատոնի պաշտոնական փակման հանդիսավոր արարողությանը: Շնորհավորելով փառատոնի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանը, մասնավորապես, նշել է.  “Փառատոնի օրերին իսկապես մեծ ոգեւորություն է նկատվում մայրաքաղաքում: Երեւանցիները մեծ հպարտությամբ են մասնակիցը դառնում այս ընթացքում տեղի ունեցող բոլոր միջոցառումների: […]

Պռոշյանում հանձնաժողովի անդամները հորանջում են. օրվա կադր

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքում գյուղապետի արտահերթ ընտրություններ են: Որոշ լրատվամիջոցներ նշել են, որ կուտակումներ կան ընտրատեղամասերում: Սակայն Henaran.am-ի ֆոտոխցիկը արձանագրեց մի կադր: 26/01 ընտրատեղամասում քվեատուփի մոտ նստած հանձնաժողովականը,վստահաված անձինք ձանձրանում էին:

Պռոշյանում գյուղապետ են ընտրում /ֆոտո/

Այսօր՝ հուլիսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքում կկայանան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են: Գյուղապետի աթոռի համար պայքարում են երեք թեկնածու. “ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն” ՓԲԸ  Գլխավոր մասնագետ, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը եւ Պռոշյանի գյուղապետի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը: Երեքն էլ ինքնաառաջադրվել են: Երեք թկենածուներն էլ Henaran.am-ի հետ զրույցում նշեցին, որ ժամը […]

“Կինդ դարձա”.ո՞ւմ կինը դարձավ Օլգա Այվազյանը

Երգչուհի Օլգա Այվազյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ իր ամուսնության հարցին:  Նշենք, որ անցած շաբաթ Henaran.am-ը հրապարակել էր լուսանկարներ, որտեղ Օլգան հարսի հանդերձանքով էր: Մեր հարցին ի պատասխան նա ասել էր, որ երջանիկ է, եւ անձնական հարցերը չի դարձնում հանրության սեփականություն: “Էլի երջանիկ եմ, բայց դա հարսանիքիս լուսանկարները չէին, պարզապես իմ նոր տեսահոլավակի նկարահանումից կադրեր էին: […]

14 ամյա աղջկան բռնաբարել է խորթ հայրը /վիդեո/

Սեքսոպաթոլոգ Մարատ Զաքարյանը Henaran.am-ի հետ զրույցում խոսեց մանկապղծության դեպքերի մասին: Խոսելով զոհերի հոգեբանական տարաբնույթ վիճակների մասին` նա մասնավորապես մատնանշեց մի դեպք. “14  տարեկան աղջկան հայրացուն բռնաբարել էր: Աղջիկը հղիացել էր՝ սկզբից շատ մեծ ռեակցիա էր տվել այդ ամենին, հետո ամուսին կոչվածը թողել գնացել էր”: Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված