10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

Դիվանագիտական հարաբերությունների խզում` գեյերի պատճառով

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի իշխանություններին դուր չի գալիս Մոսկվայի վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Ռեյկյավիկի քաղաքապետ Յոն Գրանը: Ավելին, նա հայտարարել է, որ դրա պատճառով եղբայր-քաղաքների հարաբերությունները կարող են ընդհատվել, տեղեկացնում է “Интерфакс”-ը: Նա նշել է, որ Մոսկվայում պարբերաբար խախտվում են գեյերի իրավունքները, ինչի պատճառով էլ ԱԳՆ-ի հետ խորհրդակցելուց հետո որոշվել է դադարեցնել համագործակցությունը: […]

Խրճիթում միայնակը. երազում է վաճառել քանդակները /վիդեո/

Գյումրու կենտրոնական թաղամասերից մեկում, վթարային ու կիսաքանդ տանը, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Վարդան Երանոսյանը, ծնողների մահից հետո  ապրում է միայնակ: Վարդանի սիրելի զբաղմունքը քանդակագործությունն է:Թեև նրան այդպես էլ չի հաջողվում իրականացնել իր երազանքը`այն է վաճառել իր աշխատանքները, սակայն չի հուսահատվում ու շարունակում է քանդակել: Նրա կիսաքանդ տունը այնքան խոնավ է, որ անգամ հեռուստացույցն է շարքից […]

Կառավարությունն արդեն վաճառե՞լ է ”Հայռուսգազարդի” 20%-ը

”Կանխենք գազի թանկացումը” նախաձեռնության անդամները այսօր լրագրողներին ներկայացրին հայցադիմումը, որով դիմելու են Վարչական դատարն: Հայցադիմումն ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի է: Նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ ”Հայռուսգազարդն” ու հանձնաժողովն այնպիսի փաստաթղթեր են ընդունել, որոնք չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը և հետևաբար չեն կարող հիմնավորել գազի գնի թանկացումը: Նրանք նաև մտավախություն հայտնեցին, որ ՀՀ կառավարությունն արդեն […]

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահին

Ֆրանսիայի ազգային տոնի նախօրեին Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության Նախագահը երկրի ազգային տոնի` Հուլիսի 14-ի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին:    

Գյուղացիներն են մեղավոր հերթերի համար

Մինչ այսօր Հայաստանից արտահանվել է 32 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, իսկ նախորդ ամբողջ տարվա ընթացքում արտահանվել է 31 հազար տոննա: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նա հայտնեց, որ Հայաստանից գյուղատնտեսական արտադրանք արտահանվում է հիմնականում Ռուսաստան և Վրաստան: Այս տարի առաջին անգամ արտահանում է կատարվել է աֆրիկյան Զիմբաբվե պետություն. ճիշտ է միայն […]

Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

Հուլիսի 12-ին երեկոյան Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի առանձնազրույցը, նաեւ համատեղ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Հանդիպմանը շարունակվեցին  քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ։

Ինչ է տեղի ունեցել ”Հոկտեմբերի 27-ի” գործով ցմահ դատապարտվածի հետ

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ ”Հոկտեմբերի 27-ի” գործով ցմահ ազատազրկման դատապարտված, նախկինում բժիշկ Էդիկ Գրիգորյանը երեկ վատ է զգացել, սակայն գիտակցությունը չի կորցրել:  ”Վատ է զգացել, դիմում է գրել, և առավոտյան շուտ արդեն բժիշկներն այնտեղ էին, հիմա նա բուժզննում է անցնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց բաժնի աշխատակիցը: Նշենք, որ ըստ aravot.am-ի` […]

Իսլամիստներն սպանել են սիրիական ապստամբների ղեկավարներից մեկին

“Սիրիայի Ազատագրական բանակի” բարձրաստիճան գործիչ Քամալ Համամին, ըստ ստացված տեղեկությունների, սպանվել է հակառակորդ ապստամբ խմբավորման կողմից, որը կապված է “Ալ-Քաիդայի” հետ, հաղորդում է “BBC”-ն: Համամին, ով իր կազմակերպության գերագույն ռազմական խորհրդի կազմում է, հանդիպման է գնացել “Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Հանրապետության” ղեկավարների հետ` համատեղ ռազմական ծրագրերը քննարկելու համար:  Դրանից հետո “Սիրիական Ազատագրական բանակի” մամլո քարտուղարը […]

ԱԳ նախարար Նալբանդյանը հանդիպել է մոլդովացի գործընկերոջ հետ

Հուլիսի 12-ին Քիշնեւում տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ եւ եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանի հանդիպումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հունիսի 11-ին Քիշնեւում Մոլդովայի նախագահի եւ վարչապետի հետ ՀՀ նախագահի հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդելու հայ-մոլդովական համագործակցությանը: Նախարարները անդրադարձան երկու երկրների միջեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված