25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գյուղացիներն են մեղավոր հերթերի համար

Մինչ այսօր Հայաստանից արտահանվել է 32 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, իսկ նախորդ ամբողջ տարվա ընթացքում արտահանվել է 31 հազար տոննա:

Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նա հայտնեց, որ Հայաստանից գյուղատնտեսական արտադրանք արտահանվում է հիմնականում Ռուսաստան և Վրաստան: Այս տարի առաջին անգամ արտահանում է կատարվել է աֆրիկյան Զիմբաբվե պետություն. ճիշտ է միայն 40 կգ-ի չափով:

”Արդեն մի քանի շաբաթ է` ընթանում է պտուղ-բանջարեղենի մթերում, մասնավորապես ծիրանի մասով: Ընդհանուր առմամբ մթերվել է 10 600 տոննա պտուղ, որից 10 108 տոննա ծիրան: Նշեմ, որ նախորդ ամբողջ տարվա ընթացքում մթերվել է 4 400  տոննա ծիրան, իսկ արտահանումը կազմել է 18 200 տոննա”,-ասաց Մակարյանը:

Փոխնախարարի հաղորդմամբ` մթերում կատարող կազմակերպությունները վճարումներ կատարում են մի մասը տեղում կամ բանկային քարտերի միջոցով, իսկ մյուսները` 7-10 օրվա ընթացքում:

”Մթերման գինը կազմում է 40-50 դրամ կարկտահարված բերքի, ոչ լավ տեսք ունեցող բերքի համար: Արտահանվող ծիրանը ավելի բարձր գնով է վաճառվում` Արագածոտնի մարզի ծիրանը արտահանվում է 600-700 դրամով, իսկ միջին գինը կազմում է 200-250 դրամ”:

Մթերումների ընթացքում առաջացած հերթերի վերաբերյալ Ռ. Մակարյանը նշեց, որ խնդիրն այն է` հերթերում է առավելագույնը հիսուն-վաթսուն մեքենա, իսկ շատ գյուղացիներ դատարկ հերթեր են պահում:

”Հերթ կազմակերպելը մթերողի գործը չէ: Եղել է, որ հերթ պահողները տաս օրից ավելի կանգնել են հերթում: Գյուղացիները չպետք է թողնեին, որ դատարակ մեքենաներով հերթ կանգնողներ լինեն”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ