13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ինչ է տեղի ունեցել ”Հոկտեմբերի 27-ի” գործով ցմահ դատապարտվածի հետ

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ ”Հոկտեմբերի 27-ի” գործով ցմահ ազատազրկման դատապարտված, նախկինում բժիշկ Էդիկ Գրիգորյանը երեկ վատ է զգացել, սակայն գիտակցությունը չի կորցրել: 

”Վատ է զգացել, դիմում է գրել, և առավոտյան շուտ արդեն բժիշկներն այնտեղ էին, հիմա նա բուժզննում է անցնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց բաժնի աշխատակիցը:

Նշենք, որ ըստ aravot.am-ի` Էդիկ Գրիգորյանը ուշաթավել է, խցընկերները նրան անգիտակից են գտել:

Ի դեպ, մեր տեղեկություններով` Էդիկ Գրիգորյանին չեն տեղափոխել կալանավորների համար նախատեսված հիվանդանոց, նա գտնվում է խցում:

Լուսանկարում սպիտակ վերնաշապիկով Էդիկ Գրիգորյանն է: Լուսանկարը՝ http://vahanishkhanyan.wordpress.com/-ից: 


KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ