12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

Մայրաքաղաքում շարունակվում են շենքերի արտաքին մաքրման եւ բարեկարգման աշխատանքները

Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի Կենտրոն, Արաբկիր, Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններում իրականացվում են բազմաբնակարան բնակելի շենքերի ճակատային մասերի մաքրման, արտաքին պատերի եւ պատշգամբների թափված ծեփերի վերականգնման, առանձին շենքերում նաեւ ներկման աշխատանքները: Թվով 12 շենքերում գործընթացն արդեն ավարտվել է, մյուսներում աշխատանքները շարունակվում են եւ կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետում ` մինչեւ օգոստոսի 1-ը: Գործառույթը […]

Սա կարող է բերել ռուս-ամերիկյան նոր սառը պատերազմի

Պատմաբան Գևորգ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Եվրոպայում և Թուրքիայում ԱՄՆ-ի կողմից տեղադրվող հակահրթիռային համակարգերի խնդիրը, ինչպես նաև Սիրիայի հարցում Ռուսաստանի կոշտ դիրքորոշումն և վերջապես Սնոուդենին ապաստան տալը կարող է հանգեցնել ռուս-ամերիկյան նոր սառը պատերազմի, իհարկե ոչ դասական իմաստով: Սակայն կասկածից վեր է, որ երկու գերտերությունների լարված հարաբերություններն անմիջականորեն ազդելու են Հայաստանի, Ադրբեջանի և […]

Ժողովուրդ, լրատվամիջոցներ, էս ի՞նչ եք անում

PR մասնագետ Աստղիկ Ավետիսյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ցավոտ խնդրի: Երեկ լրատվամիջոցներում քննադատվեց ճամբարներից մեկում սեռական դասի մասին լուրը: ”Ժողովուրդ, լրատվամիջոցներ, էս ի՞նչ եք անում…. Ասենք թե, մասնագետը ճամբարներից մեկում խոսել է սեռական դաստիարակության մասին, սա ի՞նչ մեծ ողբերգություն է, որ էսքան մեծ հնչեղություն ստացավ: Սեռական անգրագիտությունից է, որ աղջիկների մեծ մասը բռնաբարվում է, […]

”Գնա մեռի, արի սիրեմ”. 168 ժամ

”Եթե նորմալ ընդդիմություն էին, թող նախագահական ընտրություններին մասնակցեին։ ”Գնա մեռի, արի սիրեմ” սկզբունքո՞վ են առաջնորդվում”,– Հայ ազգային կոնգրես կուսակցության այսօրվա որդեգրած քաղաքականությանն անդրադառնալով՝ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը։ ”Ես ՀԱԿ անդամ չեմ եղել, բայց համաժողովրդական շարժմամբ մենք երկրում փոփոխություններ ենք իրականացրել։ Իսկ այսօրվա որդեգրած ռազմավարությունը շատ սխալ […]

Ովքեր են ձևավորում հասարակական կարծիքը. Առավոտ

”Վերջերս մի զրույցի ժամանակ ծանոթներիցս մեկն ասաց՝ հասարակական կարծիք ստեղծողներն արտահայտում են այսպես կամ այնպես, և իմ մոտ միանգամից հարց առաջացավ՝ իսկ կա՞ն արդյոք Հայաստանում նման մարդիկ։ Ո՞ւմ կարելի է այդպես անվանել, որո՞նք են չափանիշները։ Եթե չափանիշը մասսայականությունն է, ապա այն լավ սնված երիտասարդը, որի մեծադիր պաստառները փակցված են ամենուրեք Երևանում, և որը հավանաբար կերգի […]

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան

Հուլիսի 15-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան: Լեոնիդ Կոժարային Երեւանում կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախատեսված է նաեւ հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։ Նույն օրը կկայանան ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի բանակցություններն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որին կհետեւի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Օսկանյանի եւ Զուրաբյանի գործից. 168 ժամ

“168 ժամ”-ի գրավոր հարցմանն ի պատասխան  Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանն ասել է, որ մինչ այս պահը կատարված քննչական եւ օպերատիվ հետախուզական գործողություններով հնարավոր չի եղել պարզել Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի առանձնազրույցը ձայնագրած եւ համացանցում տարածած անձին: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով “Google INC.” եւ “Youtube LLC.” կազմակերպություններից համապատասխան օգտատերերի գրանցման վերաբերյալ տվյալներ […]

Քոչարյանների նոր մենաշնորհը. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով՝ կոսմետիկայի շուկայում նոր ցանցերի հիմնադրման լուրջ նախաձեռնությամբ է առաջիկայում հանդես գալու Ռոբերտ Քոչարյանի դուստրը։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ աշնանը արտասահմանյան հանրահայտ ֆիրմաներ “կմտնեն” Հայաստան, որոնց հետ “աշխատելու” մոնոպոլիան կտրրվի Քոչարյանների ընտանիքին: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հագուստ են գողանում. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Երեւանում հագուստեղենի վաճառքով զբաղվող խանութներից գողությունների թվի կտրուկ աճ է նկատվում։ Այդ երեւույթը հատկապես տարածված է բրենդային՝ համեմատաբար թանկ խանութներում։ Գողությունների հարաճուն դինամիկան ստիպում է այդ խանութներին արտառոց քայլեր ձեռնարկել։ Բանը հասել է այնտեղ, որ առանձին դեպքերում հաճախորդները նույնիսկ հնարավորություն չեն ունենու հագուստը գնելուց առաջ փորձել այն։ Վաճառողների պնդմամբ, հատկապես կանայք հանդերձարանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի